Հայաստանում առաջին անգամ արտադրվել է հավաստագրված օրգանական գինի, ինչն անչափ կարեւոր է ե՛ւ գինեգործության, ե՛ւ երկրում օրգանական գյուղատնտեսության հետագա զարգացման համար: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Նրա խոսքով՝ հայկական գինին այս տարի նոր շուկաներ է մտել, մասնավորապես՝ Չինաստան (ըստ ծավալի Ռուսաստանից հետո երկրորդն է), Կանադա, Լեհաստան, Նիդեռլանդներ, որտեղ ներկայացվել է գինու ավելի քան 300 տեսակ: «Մենք հասկանում ենք, որ հայ արտադրողի համար դժվար կլինի աշխարհում մրցակցել ծավալով, ուստի շեշտը դրվում է որակյալ գինեգործության վրա: Այս նպատակով իրականացվել են գինեգործական ծրագրեր, ուսումնասիրվել են խաղողի տարբեր տեսակները, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Դրանից բացի, ակտիվ աշխատանք է տարվում նաեւ տնային տնտեսությունների հետ»,- նշեց նա: Զարուհի Մուրադյանը հավելեց, որ տարվում է նաեւ հայկական գինու ճանաչելիության մեծացման աշխատանք, քանի որ այն տվյալների տեղեկատվական բազաներում հաճախ ներկայացվում է որպես վրացական եւ ադրբեջանական: «Այսպիսի թյուրիմացությունից խուսափելու համար, հիմնվել է տեղեկատվական բազա, որտեղ արդեն ներառվել են հայկական գինիների 170 տեսակներ: Դրանից բացի, «Ֆորբսում» հրապարակվել է հայկական գինու մասին 2 հոդված»,- շեշտեց նա: Նրա խոսքով՝ այս տարվա առաջին կիսամյակում ներմուծվել է 300 հազար լիտր ավելի շատ գինի, քան 2018-ին: «Դրանից բացի, նույն ժամանակահատվածում արտադրվել է 200 հազար տոննա խաղող: Կատարված աշխատանքների արդյունքում արդեն հաջողվել է հասնել նախնական պայմանավորվածությունների: Մասնավորապես՝ գինու 4 նոր տեսակ մտել է կանադական շուկա»,- ամփոփեց Զարուհի Մուրադյանը: «Տրինիտի Կանյոն խաղողի այգիների» տնօրեն Հովակիմ Սաղաթելյանն իր հերթին նշեց, որ իրենց արտադրած օրգանական գինու գնային հատվածը տատանվում է 6-ից մինչեւ 8 եվրո, իսկ համաշխարհային պահանջարկը եռակի գերազանցում է առաջարկը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55