Օդերեւութաբանական համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) կանխատեսում է, որ 2010-2019 թվականների ժամանակահատվածը, մեծ հավանականությամբ, կդառնա եղանակի եւ կլիմայի դիտարկումների պատմության մեջ ամենատաք տասնամյակը, իսկ 2019 թվականը կմտնի ամենատաք տարիների եռյակի մեջ: Այս մասին նշված է ՕՀԿ զեկույցում, որը երեքշաբթի հրապարակվել է Ժնեւում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ «հունվարից հոկտեմբեր գլոբալ միջին ջերմաստիճանը եղել է մինչարդյունաբերական մակարդակից (1850-1900) Ցելսիսուսի պլյուս-մինուս 0,1 աստիճանով բարձր»: Այս պատճառով, ինչպես սպասվում է, 2019 թվականը «կդառնա ամենատաք երկրորդ կամ երրորդ տարին»: Առայժմ այս իմաստով առաջնության դափնին պահպանում է 2016 թվականը: ՕՀԿ-ում «գրեթե վստահ» են, որ վերջին 5 տարում (2015-2019) եւ վերջին 10 տարում (2010-2019) միջին ջերմաստիճանները «համապատասխանաբար՝ կդառնան հայտնիներից ամենատաք հնգամյակը եւ ամենատաք տասնամյակը»: Ինչ վերաբերում է 2019 թվականին, ապա այն կմտապահվի Արկտիկայի ընդարձակ շրջաններում բարձր ջերմաստիճանով: Սովորականից ավելի տաք է եղել նաեւ Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Օվկիանիայի մեծ մասում, միեւնույն ժամանակ ԱՄՆ տարածքի զգալի մասում նորմայից ավելի ցուրտ է եղել: Սեպտեմբերին Արկտիկայում ծովային սառույցի տարածականությունը եղել է դիտարկումների պատմության մեջ ամենափոքրերի ցուցակում երրորդը: Ինչ վերաբերում է Անտարկտիկայում ծովային սառույցի տարածականությանը, ապա մինչեւ 2016 թվականը այն դանդաղորեն աճել է, այնուհետեւ կտրուկ կրճատվել, եւ հիմա «համեմատաբար ցածր մակարդակում» է: 2018 թվականի սեպտեմբերից 2019-ի օգոստոս Գրենլանդիայում սառցե վահանը կորցրել է 329 գիգատոննա սառույց: ՕՀԿ կանխատեսումները հիմնված են ընթացիկ տարվա հունվարից հոկտեմբեր եղանակի մասին տվյալների վրա: ՕՀԿ-ն նախատեսում է 2019 թվականին կլիմայի վիճակի մասին վերջնական եզրահանգումները ներկայացնել մարտին: Կլիմայի փարիզյան համաձայնագիրը ձեռք է բերվել 2015 թվականի դեկտեմբերի 12-ին միջազգային գագաթնաժողովի արդյունքներով: Նրա մասնակիցները պայմանավորվել են 2100 թվականին մոլորակում Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով միջին ջերմաստիճանի բարձրացում թույլ չտալ մինչարդյունաբերական դարաշրջանի ցուցանիշի համեմատությամբ:
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03