ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Չինաստանում ույգուրներին աջակցելու մասին, որոնց իրավունքները, ամերիկյան իշխանությունների կարծիքով, խախտվում են: Այս մասին վկայում են քվեարկության արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Օրենք դառնալու համար օրինագիծը պետք է ընդունի Սենատը եւ ստորագրի երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչի հեռանկարները հստակ չեն: Օրինագիծն ընդունվել է գրեթե միաձայն՝ Ներկայացուցիչների պալատի 407 անդամներ փաստաթղթին կողմ են քվեարկել, միայն մեկն է դեմ արտահայտվել: Փաստաթղթով պատժամիջոցներ են նախատեսվում այն չինացի պաշտոնյաների դեմ, որոնք, ԱՄՆ իշխանությունների կարծիքով, Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում խախտում են մարդու իրավունքները: Չինաստանի պաշտոնատար անձինք դեռեւս չեն արձագանքել օրինագծի ընդունմանը: Ինչպես ավելի վաղ ընդունված՝ «Հոնկոնգում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» օրենքը, որն արդեն ուժի մեջ է մտել, այս օրինագիծը կարող է սրել ԱՄՆ-ի ու Չինաստանի տարաձայնությունները եւ ազդել այս երկրների միջեւ վարվող առեւտրային բանակցությունների վրա: ԱՄՆ-ն պարբերաբար քննադատում է Չինաստանին մարդու իրավունքների եւ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում դավանանքի խախտումների համար, որտեղ բնակվում են ույգուրներ, ղազախներ եւ մի շարք այլ ժողովուրդներ, որոնք իսլամ են դավանում: ԱՄՆ-ն ավելի վաղ արգելել էր ամերիկյան ապրանքներ արտահանել Չինաստանի 28 ընկերությունների համար, ինչպես նաեւ վիզայի սահմանափակումներ էր մտցրել Չինաստանի կառավարության եւ կոմկուսի այն անդամների համար, որոնք, Վաշինգտոնի տեղեկություններով, մասնակցել են բռնաճնշումներին: Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում ույգուրների համար «վերադաստիարակության ճամբարների» մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44