Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ Նեյմար Ժունիորն Օլիմպիական խաղերում մրցելույթներն ավարտելուց հետո շուտով կվերադառնա Բարսելոնա:
Նշվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը Ռաֆինյայի հետ միասին «Բարսելոնա»-ի մարզումներին կմիանա չորեքշաբթի և ամենայն հավանականությամբ կկարողանա մասնակցել Լա Լիգայի 2-րդ տուրի հանդիպմանը:
Նշենք, որ Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում Նեյմարն ու Ռաֆինյան ֆուտբոլի մրցաշարում դարձան ոսկե մեդալակիրներ: