ARM | RUS |

Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում է. ՀԲՃ

04.12.19 | 13:55

Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարը գտնվում է Արարատյան դաշտում՝ Արմաշի եւ Արարատի ձկնալճակային տնտեսությունների հարեւանությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պոչամբարի մակերեսը նախագծի համաձայն 135 հեկտար է, սակայն իրականում այն 196 հեկտար է եւ լցված է մոտ 15 միլիոն խորանարդ մետր պոչանքներով, որոնք հարուստ են ցիանիդով, ինչպես նաեւ բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներով։ Պոչամբարը նախագծվել եւ կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, գործարկվել է 1976թ-ին։ Այն շահագործում է «Արարատի ոսկու կորզման» ֆաբրիկան, որտեղ վերամշակվում է Սոթքի ոսկու հանքավայրից բերված հանքաքարը։ Պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը։ Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ արեւելյան մասում, Սեւանի լեռնաշղթայի ջրբաժան տեղամասում, Սեւանա լճից մոտ 30 կմ դեպի արեւելք: Հանքավայրի բացարձակ նիշերը տատանվում են 2150-2530մ: Արտադրական հարթակը (երկաթուղային կայարան, ջարդված հանքաքարի բաց պահեստ) գտնվում է բացահանքից 7 կմ հեռավորության վրա, իսկ Վարդենիս քաղաքից 20կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրը՝ Սոթք գյուղը, գտնվում է բացահանքից 13 կմ հեռավորության վրա, իսկ արտադրական հարթակից՝ 6կմ: Մոտակա ջրահոսքը Սեւանա լիճ լցվող Մասրիկ գետի Սոթք վտակն է: Սոթքի հանքավայրի տարածքում ոսկի փնտրել են դեռ մեր թվարկությունից առաջ, ինչի մասին են վկայում հին լեռնամշակման աշխատանքների հետքերը բաց եւ ստորգետնյա հանքում: Սոթքի ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել են դեռեւս 1955թ-ին՝ ուղեկցվելով օբյեկտի շահագործման հետ: Մինչեւ 2001թ․ հանքաքարի արդյունահանումը իրականացվել է բաց եւ փակ եղանակով: 2001թ-ից առ այսօր ստորգետնյա հանքում լեռնային աշխատանքները դադարեցված են եւ շահագործվում է իրականացվում է միայն բաց եղանակով: Մինչեւ 1976թ. հանքաքարի հարստացումը իրականցվում էր Սոթքի փորձնական հարստացուցիչ ֆաբրիկայում, իսկ արդեն 1976թ-ից՝ Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայում, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքից 3,5 կմ եւ ֆաբրիկայի բնակելի բանավանից 2,4 կմ հեռավորությունների վրա: Արարատ գյուղը գտնվում է ոսկու ֆաբրիկայից 3,5-4 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արեւմուտք, իսկ պոչամբարը գտնվում է ֆաբրիկայից 5 կմ հեռավորության վրա։ Ոչ մեկն ըստ էության չգիտի եւ չի ուսումնասիրել, թե ինչ բացասական հետեւանքներ են իրականում թողնում այս հանքավայրը, ֆաբրիկան եւ պոչամբարը բնական միջավայրի ու մարդկանց առողջության վրա։ Առկա է հիմնականում միայն շահագործող ընկերության տվյալներն իրենց գործունեության արդյունքում մթնոլորտ եւ ջրային համակարգեր արտանետվող տարրերի, դրանց ծավալներն ու բացասական ազդեցությունը նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ։ Բոլոր փաստաթղթերում նշվում է, որ այդ արտանետումների արդյունքում էկոլոգիական խնդիրներ չեն առաջանա։ Սոթքի հանքավայրի տարածքից դուրս եկող աղտոտված ջրերը խառնվում են տարբեր առվակների եւ լցվում Մասրիկ գետի Սոթք վտակի մեջ։ Պետական մարմինները չունեն սեփական տվյալներ, թե ինչ որակական եւ քանակական ցուցանիշներ ունեն այդ ջրերը, որոնք Մասրիկ գետով ի վերջո հասնում են նաեւ Սեւանա լիճ։ Կան միայն «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Մասրիկ գետի ջրի որակը գետաբերանում՝ Սեւանա լիճ թափվելուց առաջ, 4-րդ (անբավարար) եւ 5-րդ (վատ) դասի են։ Բնական միջավայրին զգալի վնաս է հասցնում նաեւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը՝ մթնոլորտ արտանետելով 0,083 տոննա տարեկան ծծմբային անհիդրիդ, 80 տոննա տարեկան ցիանաջրածին, 17,5 տոննա տարեկան ածխածնի օքսիդ, 1,28 տոննա տարեկան անօրգանական փոշի, 8,04 տոննա տարեկան հանքաքարի փոշի։ Շահագործման ընթացքում պոչամբարում վթարային իրավիճակ դեռեւս չի արձանագրվել, սակայն դեպի գործարան ձգվող կոլեկտորում արձանագրվել են մի քանի վթարներ, որի հետեւանքով այդ հողատարածքները դուրս են մնացել հետագա գյուղատնտեսական մշակությունից։ Պոչամբարի կառուցվածքի վիճակը կայուն պահպանելու համար օգտագործվում են վերահսկելու համար նախատեսված ստուգիչ եւ չափիչ սարքեր, կատարվում է տեսչական հսկողություն եւ ներկայացվում է հաշվետվություն (տվյալների աղբյուրը - 2010թ․, էջ 170)։ Նույն փաստաթղթի 173-րդ էջում գրված է, որ ըստ նորմատիվային փաստաթղթերի՝ սանիտարա-պաշտպանական գոտին սահմանված է 300մ պոչամբարի սահմանագծից։ Սակայն շահագործման ընթացքում պոչամբարի կից տարածքը ներկայումս սեփականության իրավունքով հանձնվել է անհատ ձեռներեցներին, որոնք այդ տարածքում ձկան աճեցման համար կառուցել են լճակներ, որն անթույլատրելի է։ Մնացած ձկնարդյունաբերական լճակները պոչամբարից գտնվում են 1000մ-ից ավել հեռավորության վրա եւ չեն մտնում հնարավոր վթարից ջրածածկվող տարածքների մեջ։ Պոչամբարի տարածքը բնութագրվում է մեծ քանակի ներգետնյա ջրերի առկայությամբ, որոնց մակարդակը տատանվում է 0-ից մինչեւ 3 մ։ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը 2015թ-ին ներկայացրել է, որ աշխատելու է ջրի շրջանառու համակարգով եւ որեւէ արտահոսք ջրային ավազաններ չի իրականացնելու։ Իսկ ֆաբրիկայից մթնոլորտ սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագծում ներկայացված են մի շարք տվյալներ 1 մլն.տ/տարի մշակվող հանքաքարի արտադրական հզորության պարագայում: ՍԹԱ նախագծում իմի են բերվել նաեւ ընկերության՝ մթնոլորտն աղտոտող աղբյուրների արտանետումների որակական եւ քանակական բնութագրերը։ Արտանետումները պարունակում են աղտոտող նյութերի 12 անվանում` հանքաքարի, ածխի, կրի փոշիներ, կախյալ մասնիկներ, ածխածնի, ազոտի օքսիդներ, աղաթթվի, ազոտական եւ ծծմբական թթվի գոլորշիներ, քսանթագենատի գոլորշիներ, ցիանաջրածին: Գումարային էֆեկտով օժտված են 3 վնասակար նյութեր՝ բոլոր թթուները: Մթնոլորտ վնասակար արտանետումների տարեկան քանակները եւ միանգամյա առավելագույն սահմանային թույլատրելի խտությունների արժեքները բերված են աղյուսակ 1-ում: Մթնոլորտ արտանետվող նյութերի տարեկան քանակը կազմում է 47,9 տոննա: Վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների հետեւանքով բնական միջավայրին հասցված տնտեսական վնասը նախագծով գնահատվել է տարեկան 175,2 միլիոն դրամ: Ընկերությունը կատարել է նաեւ մթնոլորտն աղտոտող արտանետումների ցրման հաշվարկ համակարգչային «Ռադուգա» (1984թ) ծրագրով: Հաշվարկի արդյունքում հաստատված է, որ մթնոլորտն աղտոտող նյութերի մերձգետնյա կոնցենտրացիաները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում: Հատկանշանական է, որ սահմանային թույլատրելի արտանետումների նորմավորման աշխատանքների կատարման համար՝ ընկերությունը բացի վերոնշյալ «Ռադուգա» ծրագրից եւ ՀՀ կառավարության մի շարք որոշումներից, օգտագործել է միայն անցած դարի 70-80 ական թվականների խորհրդայի ստանդարտներն ու մեթոդիկաները եւ հետագա տարիների բացառապես ռուսալեզու աղբյուրները։ Սակայն դա ամենեւին չի խանգարել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրանք համարի ժամանակակից եւ արժանահավատ։ Թե ինչպիսի իրական աղտոտում եւ այլ բացասական էկոլոգիական հետեւանքներ են առաջանում այս ֆաբրիկայի եւ պոչամբարի շահագործման հետեւանքով՝ ըստ էության չգիտի ոչ մի պետական կառույց։ Բոլոր փաստերը հիմվում են գերազանցապես միայն շահագործող ընկերության ներկայացրած տվյալների վրա, որը չի կարող ընդունելի տարբերակ համարվել։ Որպես այլընտրանքային համեմատության աղբյուր ունենք Արարատ քաղաքի դպրոցների եւ մանկապարտեզների խաղահրապարկների եւ արտաքին ընդհանուր օգտագործման հողածածկ մակերեսներ հողի հետազոտման արդյունքները, որոնք արել է Հայաստանի Ամերիկյան համալսարանն ու հրապարակել 2016թ-ին։ Ընդհանուր առմամբ վերցվել է հողի 52 նմուշ, որոնց մեջ որոշվել են արսենի (մկնդեղ), պղնձի, կադմիումի, սնդիկի եւ կապարի կոնցենտրանցիաները։ Դրանք լիարժեք եւ բավարար համարվել իհարկե չեն կարող, բայց գոնե տալիս է իրավիճակի մոտավոր պատկերը։ Արսենի կոնցենտրացիաները վերցված հողի նմուշներում տատանվել են 7,35-ից 23,94 մգ/կգ արժեքների տիրույթում։ Դրա բոլոր նմուշների միջին երկրաչափական արժեքը գերազանցել է ՀՀ հողի ստանդարտը 6,5 անգամ։ Կադմիումի կոնցենտրացիաները տատանվել են 0,10-0,82 մգ/կգ արժեքների տիրույթում։ ՀՀ հողի ստանդարտներ այս մետաղի համար չկան համեմատություն անելու համար, բայց հողի մի շարք նմուշներում կադմիումի կոնցենտրացիան մի քանի անգամ գերազանցել է այնպիսի երկրների միջազգային ստանդարտները, ինչպիսիք են Չինաստանը եւ Շվեդիան, որոնք ունեն ամենախիստ ստանդարտները (0,3-0,4 մգ/կգ)։ Պղնձի կոնցենտրացիաները հողի նմուշներում տատանվել են 11,15-103,40 մգ/կգ արժեքների տիրույթում։ Պղնձի համար ՀՀ հողի ստանդարտը 3 մգ/կգ է, այսպիսով, հողի բոլոր նմուշներում այն գերազանցվել է միջինում 14,7 անգամ։ Կապարի արժեքները հողի նմուշներում տատանվել են 25,3-96,57 մգ/կգ տիրույթում։ Կապարի համար ՀՀ հողի ստանդարտը 32 մգ/կգ է, այսինքն կրկին կան գերազանցումներ։ Սնդիկի կոնցենտրացիաներն Արարատի հողի նմուշներում տատանվել են 0,37-2,37 մգ/կգ տիրույթում։ Այս թվերը սնդիկի ՀՀ հողի ստանդարտից բարձր չեն, բայց գերազանցում են Չինաստանի, Նորվեգիայի եւ Շվեդիայի ընդունած ստանդարտները։ Այս դրվագային հետազոտությունները ցույց են տալիս, որ Արարատում կա հողի ծանր մետաղներով աղտոտվածության խնդիրներ եւ հետազոտողներն անհրաժեշտ են համարում այլ տարածքների ուսումնասիրություններ՝ անպայման ավելացնելով ուսումնասիրվող մետաղների ցանկը․ քրոմ, ցինկ, նիկել, մագնեզիում, մանգան, կոբալտ, սելեն, թելուր, բիսմութ եւ այլն։ Նաեւ առաջարկվում է իրականացնել շարունակական մշտադիտարկում՝ հետազոտելու հանքարդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեության պատճառով ծանր մետաղներով հողի աղտոտվածությունը։ Մեր ունեցած տվյալներով Արարատի պոչամբարի ազդեցությունը ստորեկրյա ջրերի եւ հարակից ձկնաբուծական տնտեսությունների վրա ընդհանրապես ուսումնասիրված չէ ու հայտնի չէ, թե կա՞ն արդյոք վտանգներ ջրային այդ ավազանների համար։ Պետք է անպայման իրականացնել ջրերի նմուշառում եւ դրանց մեջ ցիանիդի, այլ քիմիական միացությունների եւ ծանր մետաղների կոնցենտրացիաների հետազոտություններ։ Վերջում խորհուրդ ենք տալիս դիտել նաեւ լրագրող Թեհմինե Ենոքյանի նկարահանած «Պոչամբարները՝ «նվեր»» տեսաֆիլմը:


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55