Փաստացի, Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Այս մասին լիտվական Delfi պարբերականին տված հարցազրույցում նշել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան: Լրագրողնեը հարցրել է. «Ի՞նչ եք մտածում Թուրքիայի մասին: Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային եւ հորդորում է թուրքերին ունենալ բազմաթիվ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա. Թուրքիան ենթարկվում է իսլամացման, այն արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնց հիման եւ որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք Արեւմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արեւմուտքից»: Ի պատասխան Լիտվայի նախագահը նշել է. «Փաստացի, Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյո՞ք Արեւմուտքը կհասնի որեւէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որեւէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Հարցն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին եւ առհասարակ աշխարհին: Այնուամենայնիվ, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ կարեւորագույն: Միգուցե այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիային առաջ քաշած խնդիրներին, բայց միեւնույն ժամանակ վերահսկել իրավիճակը եւ եզրակացություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, առանց որեւէ արմատական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերը մնում է շատ կարեւոր`իմ նշած հանգամանքների շնորհիվ»: Լիտվայի նախագահն անդրադարձել է նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելուն: Հարցին, թե կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ լինի մի պետություն, որը չի ճանաչում Հոլոքոստը, Գիտանաս Նաուսեդան պատասխանել է. «Ոչ, չեմ կարող: Այնուամենայնիվ, այս խնդրի վերաբերյալ [Հայոց ցեղասպանության ճանաչում] ես դեռ կարծում եմ, որ ժամանակի հարց է եւ մի օր դա տեղի կունենա: Գուցե տեղի չի ունենա շատ շուտով, առավել եւս, դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարվա ընթացքում, բայց կարծում եմ, այս կամ այն կերպ կճանաչվի, քանի որ դա փաստ է»:
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15