ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովն ընդունել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ զեկույցը և այն փոխանցել իրավական հարցերով հանձնաժողով գրում է Washington Post-ը: Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ նախագահը «ձգտել է խաթարել երկրի նախագահական ընտրությունների ամբողջականությունը և վտանգել է ԱՄՆ ազգային անվտանգությունը»: Պարբերականը գրում է, որ փաստաթղթում արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ մեղադրանքների ակնարկ նույնպես կա, սակայն Թրամփին պաշտոնանկ անելու հատուկ հոդվածներ առաջ չեն բերվում: Դեմոկրատները նաև փորձում են դիտարկել մի տարբերակ, երբ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը ռազմական օգնություն է առաջարկել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և վերջինիս որդու՝ Հանթեր Բայդենի գործի փոխարեն, և իհարկե 2016 թ.-ի նախագահական ընտրություններին Ուկրաինայի միջամտությունը հաստատող, վերջերս հայտնի դարձած տեսությունը: Հիշեցնենք, որ ամերիկացի կոնգրեսական Լի Զելդինը հայտնել էր, որ Ուկրաինան միջամտել է ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական ընտրություններին: Ջեյք Թափերի հետ զրույցում հանրապետական կոնգրեսականը հայտնել էր, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին, և չնայած համեմատելի չէ, սակայն Ուկրաինան նույնպես արել է դա: Ավելի վաղ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել հրապարակել Բայդենի որդու՝ Հանթերի դեմ հետաքննություն սկսելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը:
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15