Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով կազմակերպված Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը գարեջրասերներին մեկտեղել էր մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում: Հայկական գարեջրագործության լավագույն ավանդույթները, գարեջրի ստեղծման շուրջ երեքհազարամյա պատմությունը ներկայացրել էին հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, մայրաքաղաքային գարեջրատները, սրճարաններն ու փաբերը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով գարեջրասերներին և մասնակից ընկերությունների ներկայացուցիչներին՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է, որ «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» խոշոր փառատոներից հետո այս փառատոնը նույնպես արդեն հասցրել է սիրվել ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից:
«Երևանի գարեջրի փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, Երևանի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը մայրաքաղաքում:
Փառատոնի այցելուների թիվը նախորդ տարիներին գերազանցել է 4000-ը: Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակում համախմբելն է», - նշել է Մարիա Բարաղամյանը:
Փառատոնի ընթացքում գործել են 20 տաղավարներ, որոնք ներկայացրել են շուրջ 15 ընկերություններ: Առանձին տաղավարներում փառատոնի մասնակիցներին առաջարկվել է գարեջրի թարմ տեսականի ու համապատասխան խորտիկներ: Փառատոնին մասնակցել են «Երևանի գարեջուր» գործարանը՝ «Կիլիկիա», «1952», «Yerevan», էքսքլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, որոնք ներկայացնում են «Gyumri», «Aleksandropol», «Ararat», «Chezh» ապրանքատեսակները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» (Գարեջրի ակադեմիա) փաբ-գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն–ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը և «Նավավար» ձկնալի ըմպենարանը:
Փառատոնն ընթացել է տարատեսակ մրցույթներով. հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին և այլ մրցույթներ, որոնց մասնակցել են բոլոր ցանկացողներն ու ստացել անակնկալ նվերներ, ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ մասնակից ընկերությունների կողմից: Ի դեպ, վերջիններս և գարեջրասերները ողջունել են արդեն ավանդական դարձած այս միջոցառումը` հատկանշելով, որ այն գարեջրի արտադրության բնագավառի նորամուծություններին, նոր տեսականուն ծանոթանալու ու, ընդհանրապես, գարեջրային միջավայրում հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորություն է: Նշենք, որ, փառատոնի կանոնակարգի համաձայն, գարեջուրը եղել է վճարովի, այն չի վաճառվել ապակյա տարաներով, իսկ գնելու հնարավորություն են ունեցել միայն չափահասները: Փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով` ներկայացնելով արցախյան զբոսաշրջային ներուժը: Փառատոնի ավարտին մասնակից ընկերությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ստացել են մասնակցության շնորհակալագրեր:
Երեկոն ուղեկցվել է համերգային հագեցած ծրագրով: Կենդանի հնչողությամբ հանդես են եկել «Alexandrapol» և «Boeing» նվագախմբերը: Ներկաների բարձր տրամադրությունն է ապահովել նաև DJ Soprano-ն:
Տեղում աշխատել են շտապօգնության և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանության ծառայությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47