ARM | RUS |

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնին հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար

04.12.19 | 15:56

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում, որն անցկացվել է նոյեմբերի 28-ին «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով, նախնական տվյալներով հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար: Հանգանակությունները դեռևս շարունակվում են, և վերջնական արդյունքներն ամփոփվելու են տարեվերջին:

Դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ասաց, որ հեռուստամարաթոնը միակ դրամահավաքը չէ, որն իրականացնում է հիմնադրամը տարվա ընթացքում: «Այս տարվա գարնանը մեր մշակած նոր ռազմավարությունը միտված է փոքր նվիրատվություններով, բայց շատ մարդկանց ներգրավել հիմնադրամի աշխատանքներում և այդ մարդկանց միջոցով ծրագրեր իրականացնել, ինչն էլ կբարձրացնի մասնակցությունը, ներկայացվածությունը և մեր հաշվետվողականությունը»,-շեշտեց նա:

Անդրադառնալով «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնին`Արշամյանը տեղեկացրեց, որ արդեն խոստում ունեն 10,235,847 ԱՄՆ դոլարի, ինչը ցույց է տալիս, որ դրամահավաքը չի ավարտվել: «Հիմնականում մեր կայքում դրված օնլայն նվիրատվության գործիքով փորձում ենք գումար հավաքել և խրախուսում ենք մարդկանց ոչ թե մեկ անգամ որոշակի գումար տալ, այլ դառնալ մեր բաժանորդները և իրենց կրեդիտ քարտը գրանցելով հիմնադրամի կայքում` ամեն ամիս որոշ գումար նվիրաբերել հիմնադրամին: Մեզ համար կարևոր է ոչ թե ունենալ հինգ կամ տասը նվիրատու, որոնք մեզ կտան տասը, քսան կամ երեսուն միլիոն դրամ, այլ ունենալ հարյուր հազարավոր նվիրատուներ, որոնք ամեն ամիս կարող են 500 կամ 1000 դրամ փոխանցել հիմնադրամին»,-նշեց գործադիր տնօրենը:

Արշամյանի խոսքով` այս տարի Իրանում, Շվեդիայում, Կանադայում, Լիբանանում և Ավստրիայում դեռևս դրամահավաք չեն սկսել, քանի որ Իրանում տնտեսական խնդիրներ կան, իսկ անցյալ տարի Իրանից մոտ մեկ միլիոն դոլար գումար է հանգանակվել, Լիբանանում նույնպես հետաձգվել է դրամահավաքը, Կանադայում միշտ տարվա սկզբում է իրականացվում և այլն: Այդ երկրներում հետագայում իրականացվող դրամահավաքի արդյունքները կավելանան հեռուստամարաթոնի գումարներին: «Ֆրանսիան այս տարի ռեկորդակիր է և մոտավորապես 2 մլն 900 հազար դոլարից ավել գումար է հանգանակել: Գերմանիան մոտավորապես 72 հազար 704 եվրո է նվիրաբերել, Հունաստանը` 26 հազար դոլարից ավելի, Շվեյցարիան մոտավորապես քսան հազար դոլար է տվել, Մեծ Բրիտանիայից 70 հազար դոլարի խոստում ստացանք, բայց երեկ տեղեկացանք, որ ևս 250 հազար դոլարի խոստում կա, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի գումարը դառնում է 320 հազար դոլար: Ընդհանուր առմամբ Եվրոպայից հանգանակվել է 3,361, 938 ԱՄՆ դոլար»,-շեշտեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նա հավելեց, որ Արգենտինայից նվիրաբերվել է մոտավորապես 94 հազար դոլար, Ավստրալիայից` 24 հազար 7 հարյուր դոլար, Եգիպտոսից` տասը հազար դոլար, Բրազիլիայից`42 հազար դոլար, իսկ Տորոնտոն` 700, 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերվել, Հայաստանն ու Արցախը միասին նվիրաբերել են 1 մլն 822 հազար 732 դոլար, «Տաշիր» գրուպը` 1 մլն 500 հազար դոլար է նվիրաբերել, Սանկտ Պետերբուրգից Հրաչյա Պողոսյանը` 7 հազար 772 դոլար: ԱՄՆ-ից հանգանակվել է 2,843,405 դոլար:

Արշամյանն անդրադարձավ նաև քննարկումների առիթ դարձած այն դիտարկմանը, թե ժամանակին հիմնադրամը 35 մլն դոլար էր հավաքում, իսկ այժմ տասը միլիոն դոլար: «Օրինակ 2008-ին խոստացվել է 35 մլն դոլար, բայց հիմնադրամ մուտք է եղել տասը մլն 884 հազար դոլար: Այսինքն՝ հայտարարված և իրական մուտքագրված թվերը տարբեր են եղել: Եվ հայտարարել, որ այս կամ այն մարդու ղեկավարած տարիներին ավելի շատ գումար է հավաքվել, քան հիմա, բացարձակ ճիշտ չէ: Եղել են տարիներ, որ հայտարարվել է ավելի ցածր գումար, բայց ավելի շատ գումար է հավաքվել: Պատճառները տարբեր են. հավաքագրված գումարների և խոստումների տարբերությունը հաճախ շատ մեծ է լինում: Երբեմն այս կամ այն կազմակերպությունը փոշմանում է, կամ գործարարը ֆինանսական խնդիրներ է ունենում և չի կարողանում տալ այն գումարը, որը խոստացել էր և այլն»,-պարզաբանեց նա:

Արշամյանը նաև հիշեցրեց, որ հեռուստամարաթոնի նախօրեին #armeniafundchallenge հեշթեգով սկսել էր ֆեյսբուքյան մարտահրավերների մի շարք, որով կոչ էր անում նվիրաբերել մեկ գավաթ սուրճի գումարը հիմնադրամի երկու կարևոր ծրագրերի իրականացման համար: Մարտահրավերը լայն տարածում ստացավ, երբ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին` կոչ անելով ամսական պարբերական նվիրատվություն կատարել հիմնադրամին: Թանկյանն ու Օհանյանն ընդունեցին մարտահրավերը իրենց հերթին մարտահրավեր նետելով ամերիկահայ հայտնի գործիչներին: Մարտահրավերի արդյունքում մինչ օրս հավաքվել է 326 հազար դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզում` Տավուշում, Լոռիում, Շիրակում: Բազմաթիվ համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով:


Մհեր Գրիգորյանը Իրանի փոխնախագահի հետ է հանդիպել

Մհեր Գրիգորյանը Իրանի փոխնախագահի հետ է հանդիպել

20:58

«Այո՛, փախստական դարձած անձանց վերադարձի թեման վտանգավոր է և վնասակար նորընծա խաղաղության համար»․ Փաշինյանի ուղերձը

«Այո՛, փախստական դարձած անձանց վերադարձի թեման վտանգավոր է և վնասակար նորընծա խաղաղության համար»․...

20:33

Էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ՝ ատրճանակ

Էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին...

20:04

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

15:35

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան և Բելառուս կատարելիք այցերի առաջնահերթությունները

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան և Բելառուս կատարելիք այցերի...

14:42

ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»

ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»

14:19

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Գյումրիի որոշ հասցեներում,  Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Գյումրիի որոշ հասցեներում, Գեղարքունիքի մարզի մի...

13:48

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է...

13:24

Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Ազգային գվարդիային կարող է զենք տրամադրվել՝ անվտանգությունը բարձրացնելու համար․ WP

Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Ազգային գվարդիային կարող է զենք տրամադրվել՝ անվտանգությունը բարձրացնելու...

13:09

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով. Պապոյան

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով. Պապոյան

12:52

Մեր պայքարի արդյունքը, մեր հաղթանակը բոլորիս երազած հզոր, արժանապատիվ, առանց սև ու սպիտակների Հայաստանն է. Արթուր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից

Մեր պայքարի արդյունքը, մեր հաղթանակը բոլորիս երազած հզոր, արժանապատիվ, առանց սև ու սպիտակների...

12:34

Այսօր ժամը 18:00–ին հանդես կգամ ուղերձով. Նիկոլ Փաշինյան

Այսօր ժամը 18:00–ին հանդես կգամ ուղերձով. Նիկոլ Փաշինյան

12:33

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կա տուժած

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կա...

12:27

Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ. Արման Թաթոյան

Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI)...

12:16

Այսօր Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է

Այսօր Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է

12:02

Գործ ունենք ՀՀ-ն կառավարող ծաղրածուի՞, թե՞ ծանր ապրումներով հոգեկան հիվանդի հետ՝ այդքան էլ կարևոր չէ. Զուրաբյան

Գործ ունենք ՀՀ-ն կառավարող ծաղրածուի՞, թե՞ ծանր ապրումներով հոգեկան հիվանդի հետ՝ այդքան էլ կարևոր...

11:44

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն...

11:28

Վաշինգտոնի եռակողմ համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ներկայացվի ժողովրդին․ Արամ Ա

Վաշինգտոնի եռակողմ համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ներկայացվի ժողովրդին․ Արամ...

11:05

Իշխանությունն ազդակներ է հղում, որ ընդդիմադիր մոտեցումները ենթակա են խիստ պատիժների. Աբրահամյան

Իշխանությունն ազդակներ է հղում, որ ընդդիմադիր մոտեցումները ենթակա են խիստ պատիժների....

10:33

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

10:17

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03