«Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը:
Ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նշենք, որ հարցապնդման զեկուցողը փոխվարչապետ Ավինյանն է:
Աբովյանը ներողություն խնդրեց փոխվարչապետից և ԼՀԿ-ից թեմայից շեղվելու համար և հայտարարեց. «Երկու օր է՝ Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի և մազոխիզմի փառատոն՝ Ծառուկյանի փողերից սկսած՝ վերջացրած բոլոր-բոլոր թեմաներով, որոնք խնդրին չէին վերաբերում»:
Աբովյանը հիշեցրեց, որ թեման ներդրումների մասին է, որ Հայաստանում ներդրումներ հնարավոր չէ իրականացնել, և Գագիկ Ծառուկյանն ընդամենը օրինակ էր բերել: «Նոր մեր գործընկերներից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, ասաց քանի՞ գլխանի ենք, էնքան գլխանի ենք, քանի ձայն, որ մեզ տվել են ընտրողները, 100 հազարից ավել: Ես պարզապես հիշեցնեմ»,- ասաց նա:
Աբովյանը վստահեցրեց՝ չի ստացվի փոշիացնել, լղոզել այս թեման: «Երկու օր է՝ ֆեյքերի բանակը լղոզում է այս թեման: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասության փոշիացնելու վայր, մենք լքում ենք այսօր խորհրդարանը, և դուք եք պատասխանը տալու՝ ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերն ուղղել: Քաղաքական բոյկոտ ենք անում»,- ասաց Արման Աբովյանը, և ԲՀԿ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը:
Տիգրան Ավինյան էլ նշեց, որ թեպետ թեմայից դուրս է Աբովյանի ասածը, բայց այդուհանդերձ պատասխանեց, ասել, որ ներդրումների հետ կապված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում: «Եթե ներդրումները ենթադրում են Երևանի կենտրոնում հողատարածքների նվիրատվություն, կարծում եմ՝ այդտեղ որոշակի խնդիրներ կան, և պետք է հասկանալ՝ որտեղ են ավարտվում ներդրողների շահերը, և որտեղ են սկսվում համայնքի շահերը:
Ես կարծում եմ՝ համայնքապետարանի դիրքորոշումը շատ հստակ է եղել, և դա ընդհանուր կանոն է բոլորի համար և ոչ թե կոնկրետ ներդրողի»,- հայտարարեց Ավինյանը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55