ԱԺ-ի այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց և նշեց, որ կառավարության հետ հարց ու պատասխանին չմասնակցելու պատճառների պատասխանը «Իմ քայլն» է տալու: Թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ:
Զրույցի ընթացում պատգամավորը նշեց քաղաքական բոյկոտի պատճառների մասին: «Երբ խորհրդարանը դառնում է, ոչ թե ժողովրդի խնդիրների լուծման տարբերակների քննարկման հարթակ, այլ անհանդուրժողականության և բռի հակադարձման հարթակ, գործընկերնի համար, դա բերում է աշխատելու անհնարության», նշեց Տիգրան Ուրիխանյանը: ԲՀԿ պատգամավորը նշեց, որ այսօր ԱԺ-ում քննարկվել է ժողովդրի համար առաջնային անհարաժեշտության՝ անվճար հիվանդանոցի , երկրի տնտեսության համար անհրաժեշտություն հանդիսացող , ահռելի թվի հասնող ներդրումները: «Մենք խոսում էինք շուրջ 2 միլիարդի հասնող ներդրումների մասին : Քննարկում էինք Երևանի քաղաքապետին, ով կորցրեց այդ հնարավորությունը , իրեն երևակայելու հետևանքով : Մարդը, ով ջինսերով այցելում է պետական արարողակարգային միջոցառմանը, խոսում է ներդրողների հագուստից և կործանում է այդ մեծ թվով ներդրումը՝ այդ թվում նաև սոցիալական : Սթափեցնելու տարբերակներից մեկն առայժմ քաղաքական բոյկոտի հնարավորությունն է», նշեց Ուրիխանյանը :
Վերջինս անդրադառնալով նաև այսօր ԱԺ-ում Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ որոշ ներդրողների կարծիքով ներդրումները Երևանի կենտրոնում հողակտորների նվիրատվությունն է, նշեց, որ իր համար ցավալի է, որ երկրում կառավարում է իրականացնում մասնավորապես այդ աստիճանի անտեղյակություն ունեցող փոխվարչապետը: «Մենք խոսում ենք ժողովդրի խնդիրներից , նյութական կարիքներից, մետրոյի կայարանների վերանորոգումից և հյուրատների, անվճար հիվանդանոցի կառուցումից, իսկ իրենք ուղղակի ստեղծում են տհաճ մթնոլորտ: Իհարե ճիշտ չէ, նա չի ծանոթացել այդ տեղեկատվությանը , որը ցնցել է ողջ հանրությանը», նշեց Ուրիխանյանը, ավելացնելով, որ որևէ ամոթ բան չկա հանդիմանել սեփական թիմակցին: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկայում, պատգամավորն ասաց, որ յուրաքանչյուր գործողություն ուղված է լինելու այն խնդիրների լուծմանը, որը խոստացվել է ժողովրդին:
«Եվ եթե ոմանք արդեն երկրորդ տարին է մոռանում են իրենց տված խոստումները , ապավինում են իրենց տրված քվեին ու մտածում են, որ ոչինչ չանելով, մյուսի արածներն էլ չեզոքացենլով հասնելու են արդյունքի, ապա՝ չարաչար սխալվում են: Աղքատների բանակը չի նվազում պաշտոնական տվյալներով , գործազրկության և արտագաղթի թվերը նույնն են , ինչպե՞ս կարելի էր այս պայմաններում կորցնել ներդրումներ , որի վրա շատ ջանք է թափվել », խոսքը եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:
Քնարիկ Մամիկոնյան
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55