Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Հայաստանում իշխանազավթումից հետո տեղի ունեցող գործընթացների մասին մշտապես բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության մասին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացման, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո երկու հայկական պետություններին սպառնացող վտանգների մասին: ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը, երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և սահմանադրականության պահպանմանը: Գործող վարչակազմին ցնցումների մեջ է գցում Հանրապետականի ներքաղաքական և արտաքին քաղաքական գործունեությունը, ինչը հատկապես տեսանելի դարձավ ՀՀԿ ղեկավարի հայտնի զագրեբյան ելույթից հետո, որում շոշափվեցին հայ ժողովրդի կենսական շահերին վերաբերող խնդիրներ և տրվեցին հստակ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գնահատականներ:
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի շինծու և անհեթեթ լինելու հանգամանքը՝ հայտարարում ենք.
1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում:
2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:
3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից:
4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի և թե հանրության անկոտրում դիմադրությանը:
5. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա:
6. Հանրապետականն այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02