Մենք նպատակաուղղված ենք լուծել կոնկրետ շոշափելի խնդիրներ, և դա սկսել է մեզ մոտ ստացվել: Այս մասին այսօր կառավարության նիստին, մինչ օրակարգին անցնելն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք խնդրի ենք բախվում, երբ մի խմբի խնդիր լուծում ենք, չուզող հարևանի տրամաբանությամբ, ի հայտ է գալիս մի ուրիշ խումբ, սուբյեկտ, որ ասում է՝ ինչու նրա հարցը լուծեցիր, մեր հարցը չլուծեցիր: Սա քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր է»,-ասաց նա և նշեց, որ երբեմն տպավորություն է լինում, որ ավելի լավ է ոչինչ չանես, որ բոլորն «իրենց յուղի մեջ տապակվեն», ինչպես եղել է նախկինում:
«Կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, քանի որ, եթե փորձենք, ապա այդ դեպքում հարյուր տոկոս հավանականությամբ կկանգնեցնեք երկիրը կոլապսի և ձախողումների առաջ»,-ասաց նա:
Որպես քաղաքակրթական խնդիր նա օրինակ բերեց հերթ կանգնելու մշակույթի խնդիրը: Հաջորդ քաղաքակրթական խնդիրը վարչապետը համարեց այն, որ չի հասկանում, թե ինչու է շինարարություն անել նշանակում աղբ տարածել ամենուր: «Պարոն Վերմիշյան, ես Ձեզ հանձնարարություն եմ տվել այս հարցում, թե ինչու համապատասխան տեսչությունը չի տուգանում և պատժամիջոց կիրառում այն շինարարների նկատմամբ, ովքեր աղբ են կուտակում»,-ասաց նա:
Վարչապետը խոսեց նաև շինարարների հագուստի խնդրի մասին և հարց բարձրացրեց, թե ինչու են աշխատողները հին շորերով աշխատում և նշեց, որ նրանք պետք է համազգեստ ունենան, քանի որ դա աշխատանքի նկատմամբ որոշակի վերաբերմունք է: Վարչապետը նշեց, որ շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում է և դժվար չէ համազգեստ գնել աշխատողների համար: Ըստ նրա՝ սրանք լուրջ հոգեբանական և քաղաքական պրոբլեմներ են:
«Մենք տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր հայրենակիցները պատրաստվում են կառավարության դիմաց բողոքի ակցիա անել: Բոլոր այդ մարդիկ ստորագրել են, որ պետությունն իրենց նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարել է, իրենք ասում են, որ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, հասկանում ենք, բայց պատճառն այն է, որ մենք երկու միլիարդ տրամադրել ենք փախստականների կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Էս ի՞նչ երևույթ է, չուզող հարևանի տրամաբանությամբ ասել՝ ինչու նրա հարցը լուծեցիք: Կամ մեզնից էլ է ակնկալվում, որ մենք էլ բիրտ լինե՞նք»,-ասաց նա և նշեց, որ նույնը Ամուլսարի հարցում է:
Չնայած դրան, վարչապետը նշեց, որ «նեյնիմ-նեյնիմ» չեն անելու, չեն խուսափելու հարցեր լուծելուց և կոչ արեց հերթ կանգնել և դուրս գալ «զոռբայության» տրամաբանությունից, քանի որ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:
«Մեկի հարցը լուծում ես, մյուսը նեղվածությունից գալիս է կառավարության դռների դեմն է պառկում»,-ասաց նա:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55