ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր չէ ցուցմունքներ տալ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում: Այդ մասին Բայդենը, որը հավակնում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել, դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է Այովայի նահանգում, տեսագրությունը հրապարակված է Washington Examiner թերթի կայքում։ Նախկին փոխնախագահին հարց են տվել, թե նա պատրաստ է արդյոք հոժարակամ ցուցմունքներ տալ: «Ո՛չ, Ես նրանց (Թրամփին եւ նրա կողմնակիցներին) թույլ չեմ տա շեղել ուշադրությունը (պաշտոնազրկման ընթացակարգից)»,- պատասխանել է նա: «Այդ նախագահն է կատարել հանցագործություններ, որոնք հանգեցրեցին իմփիչմենթի: Ես նրան թույլ չեմ տա խուսափել դրանից»,- հավելել է Բայդենը: Ավելի վաղ Թրամփը եւ մի քանի օրենսդիրներ հանրապետականների թվից հայտարարել են, թե Բայդենը պետք է ցուցմունքներ տա: Նրանք նշել են, թե փոխնախագահը պետք է պարզաբանի այն հարցերը, որոնք վերաբերում են նրա որդու՝ Հանթեր Բայդենի աշխատանքին Ուկրաինայի Burisma էներգետիկական ընկերությունում: Հանթեր Բայդենը եղել է ընկերության ղեկավարության կազմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44