Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ճնշումը Թուրքիայի վրա՝ ձգտելով նրանից հասնել Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելուն: Դա լրագրողների հետ կայացած հանդիպմանը հավաստել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Ռուդը: «Իհարկե, խոսքը վերաբերում է սուվերեն որոշումներին: Եվ մենք հարգում ենք իր ապագայի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ ընդունելու Թուրքիայի կառավարության իրավունքը: Այդուհանդերձ, այդ սուվերեն որոշումները հետեւանքներ ունեն»,-ասել է նա: Ռուդը մեկնաբանել է Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման շուրջ ստեղծված իրադրությունը: «Մենք խիստ մտահոգված ենք Թուրքիայի այդ գործողությունների շարունակմամբ: Երբ նախագահ Էրդողանը նոյեմբերին այցելել էր Վաշինգտոն, այդ հարցը էական տեղ ուներ երկու ղեկավարների միջեւ բանակցությունների օրակարգում»,-նշել է նա: Ռուդի խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները «հետագայում էլ թուրք գործընկերների հետ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել այդ հարցի շուրջ»: «Կարճ պատասխանն այն է, որ մենք անուշադրության չենք մատնելու այդ հարցը: Մենք շարունակում ենք թուրքերի հետ գործակցել այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով նրանց համոզել՝ այլ ուղի բռնել»,-ընդգծել է Պենտագոնի փոխղեկավարը: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը չի վերականգնի Թուրքիայի անդամակցությունը հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչի արտադրության ծրագրին, քանի դեռ Անկարան չի հրաժարվել C-400 համակարգերից: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը Անկարայի կողմից C-400-ի գնման կապակցությամբ: «Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի ապագային, ապա, անտարակույս, նա ՆԱՏՕ-ի կարեւոր մասնակիցն է»,-ասել է Ռուդը եւ հավելել. «Թուրքիան մնում է ԱՄՆ-ի դաշնակիցը, ՆԱՏՕ-ի դաշնակիցը»: «Դուք կշարունակեք տեսնել նրանց հետ մեր շատ հզոր փոխգործակցությունը հարաբերությունների ամբողջ սպեկտրով»,-խոստացել է Պենտագոնի ղեկավարի տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
11:46
11:23
10:46
10:24
10:05
09:01 21.10.25
17:16 20.10.25
17:56 20.10.25
09:28 21.10.25
17:42 20.10.25
13:21 21.10.25
17:54 21.10.25
09:36 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15