Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթև մարդատար ավտոմոբիլների տողով: Նա ասաց, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով: «Այնուհետև մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ընդհանրապես արգելել էին աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը ու ստացվել էր այնպես, որ բազմաթիվ քաղաքացիներ բերում էին ու Վրաստանի տարածքում աջակողմյանը փոխում էին ձախակողմյանի: «Բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային կարգավորումը փոխել, որից հետո հաշվառվի ու թույլատրվի շահագործումը: Պետք է արձանագրենք, որ էդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել ու շահագործելու դեպքում տուգանքների խնդիր կբացվի: Եկեք պայմանավորվենք, որ մենք ընդառաջ ենք գնում, բայց չարաշահումների փորձ, հույս ունենք, չի լինի», - ասաց Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե կարծում է, որ պետք է քննարկել, վերջիվերրջո, արդյոք համաձայն են, որ փոփոխված մեքենաները շարունակաբար ներկրվեն ու շահագործվեն Հայաստանում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում: «Ես պարոն Ավինյանի հետ լրիվ համաձայն եմ: Մենք, ըստ էության, գեներացնում ենք վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթաների մեծ քանակի պատճառը նրանում է, որ ղեկի տեղափոխությունը արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով», - ասաց Գրիգորյանը: Տիգրան Ավինյանը նշեց, որ պետք է նոր ժամկետ ֆիքսել, որից հետո ընդհանրապես աջակողմյան ղեկով մեքենաները չեն կարող շահագործվել: «Եկեք պայմանավորվենք, որ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասելՙ էս էլ ենք անում ու էլ չենք անում: «Այսինքն, հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորը էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողում աշխատի: Հիմա մենք որոշումը փաստորեն կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել», - ասաց վարչապետը: Նա հորդորեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը ու այլևս նոր նախաձեռնություն չբերել: «Արագ է պետք անել», - ասաց Փաշինյանը:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
09:33 07.11.25
14:35 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01