Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 5-ին ընդունեց Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, խորհրդական Անդրեյ Շանինին: Հանդիպմանը մասնակցում էին Խորհդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, Գիրգոր Բեքմեզյանը և Սերգեյ Չիչոյանը: Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց Խորհրդի լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական կառուցակարգերը, արված լայնածավալ աշխատանքները և օրենսդրական նախաձեռնությունները, որոնց նպատակն արդարադատությունն արդյունավետ դարձնելն է: Նա իր խոսքում կարևորեց, որ դատական իշխանությունն ապաքաղաքական կառույց է, և Խորհուրդն իր ամենօրյա բաց, թափանցիկ աշխատանքով, չմիջամտելով արդարադատական գործընթացին, քայլեր է ձեռնարկում դատարանների անկախությունն ամրապնդելու ուղղությամբ: Խորհրդի նախագահը նաև նշեց, որ միջազգային գործընկերների հետ սերտ կապերի հաստատումն ու ակտիվ համագործակցությունը ևս առաջնային են Բարձրագույն դատական խորհրդի համար և հույս հայտնեց, որ դեսպանի միջոցով երկու երկրների դատական իշխանությունների գիտական և պրակտիկ հատվածների միջև կստեղծվեն համագործակցության նոր հնարավորություններ: Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին հյուրընկալության համար, հետաքրքրվեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրակացման գործիքակազմերով և այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած դերով: Ի պատասխան դեսպանի հարցին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագիրը բավականին հավակնոտ է, հայեցակարգային և ամբողջ ծավալով կյանքի կոչվելու պարագայում արդյունքը կլինի գոհացնող: Քննարկվեցին էլեկտրոնային արդարադատության ոլորտում Ռուսաստանի ունեցած փորձը և այդ ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարները: Խորհդի անդամները ևս արտահայտեցին իրենց տեսակետները, եղան երկկողմ համագործակցության կառուցողական առաջարկներ:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55