Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին զգալիորեն աճել են՝ հասնելով երկու տարվա ընթացքում գրանցված առավելագույնին, ինչը պայմանավորված է մսամթերքի և բուսական յուղերի միջազգային գների աճով: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում միջին հաշվով կազմել է 177.2 նիշ՝ հոկտեմբեր ամսվա համեմատ աճելով 2.7 և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 9.5 տոկոսով:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նոյեմբերին աճել է 10.4 տոկոսով, քանի որ բարձրացել է արմավենու յուղի գնառաջարկը` ներմուծման համաշխարհային պահանջարկի, բիովառելիքի արտադրության ավելացման և հաջորդ տարի մատակարարման ծավալների հնարավոր նվազման պատճառով: Բարձրացել են նաև հլածուկի և սոյայի յուղի արժեքները:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 4.6 տոկոսով, ինչը ամսվա կտրվածքով գրանցված ամենամեծ աճն է վերջին տասնամյակի ընթացքում: Առավելագույնը աճել են խոշոր և մանր եղջերավոր անասունների մսամթերքի գները, ինչը պայմանավորված է ներմուծման մեծ պահանջարկով, հատկապես Չինաստանի կողից` տարեվերջյան տոնակատարություններին ընդառաջ: Բարձրացել են նաև խոզի և թռչնամսի գները:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հոկտեմբերի համամատ աճել է 1.8 տոկոսով, ինչը պայմանավորված է նրանով, որ եկող տարի ակնկալվում է, որ շաքարավազի համաշխարհային սպառումը կգերազանցի արտադրությանը, որին կնպաստի Թաիլանդում, Հնդկաստանում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում շաքարեղեգի աճեցման ոչ նպաստավոր պայմանները:
Մինչդեռ, աշխարհի առաջատար ցորեն արտահանողների շրջանում ուժեղ մրցակցության պատճառով, ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 1.2 տոկոսով: Բրնձի գինը նույնպես նվազել է, իսկ ԱՄՆ-ից եգիպտացորենի արտահանման գինը նվազման տենդենց ունի, հակառակ նրան, որ Արգենտինայից և Բրազիլիայից արտահանման գները ընդհանուր առմամբ կայուն են եղել:
Հոկտեմբեր ամսվա համեմատ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը էապես բարձրացել է ՝ պայմանավորված նրանով, որ Եվրոպայում կաթի արտադրությունը անցել է սեզոնային ցածր մակարդակի, իսկ համաշխարհային պահանջարկը մնում է բարձր:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03