Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց Հայաստանի և Գվատեմալայի Հանրապետությունների միջև գործակցային կապերի հաստատմանն ուղղված առաջին քայլերի կապակցությամբ՝ այդ համատեքստում կարևորելով Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև բարեկամության և խորհրդարանական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որը նոր հորիզոններ պիտի բացի կապերի հաստատման և փոխհարաբերությունների ընդլայնման համար:
Խոսելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության, հայ ժողովրդի պատմության մեջ քրիստոնեության դերի մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ այն փորձություններին և մարտահրավերներին, որոնք դիմագրավել է հայ ժողովուրդը` պահպանելով իր ազգային ինքությունը և ուրույն դիմագիծը: Նորին Սրբությունը մասնավորապես պատվիրակության ուշադրությունը հրավիրեց Հայոց Ցեղասպանության դատապարտման կարևորությանը` մարդկային կյանքում նման ոճրագործությունների կանխարգելմանն ի նպաստ, ինչպես նաև լուսաբանություններ տվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտության վերաբերյալ: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Գվատեմալայի իշխանությունները կարտահայտեն իրենց դիրքորոշումը հայ ժողովրդի համար կարևոր այս խնդիրների շուրջ:
Պրն. Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ այցելությունը Հայաստան կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման և փոխգործակցության համար: Փոխնախագահը նաև ներկայացրեց Գվատեմալայի Հանրապետությունում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները՝ կարևորելով փորձի փոխանակումը և Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը: Ադրադառնալով պատմության ողբերգական էջերին` նա նշեց, որ չպետք է մոռանալ անցյալը, քանի որ այն կրկնվելու հատկություն ունի, ապա կարևորեց տարբեր հարցերի շուրջ այցի ընթացքում ստացված լուսաբանությունները:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը բարի արդյունավորում մաղթեց երկու երկրների հարաբերությունների աշխուժացմանն ուղղված քայլերին:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55