ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԲՐԻԿՍ անդամ 10 երկրների շրջանակում անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակից-մրցանակակիրներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» ունկնդիրներին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը, մրցույթում ՀՀ 2 ներկայացուցիչների աշխատանքները 20 հազար տեսահոլովակների և պաստառների շարքում «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում արժանացել են երկրորդ մրցանակների: Դեկտեմբերի 9-ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում, նրանք կմասնակցեն Մոսկվայում կայանալիք մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը:
Մրցույթի առաջին փուլում ՀՀ ազգային ժյուրին յուրաքանչյուր անվանակարգում ընտրել է լավագույն երեք աշխատանքները: Բացի վերոնշյալներից՝ դրանց թվում են եղել նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ներկայացուցիչների, Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների կողմից ներկայացված տեսահոլովակներն ու պաստառները:Բոլոր մրցանակակիրները ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով արժանացել են շնորհակալագրերի՝ մրցույթի արդյունքերով մրցանակային տեղեր զբաղեցնելու, կոռուպցիայի դեմ պայքարի հանրային իրազեկման աշխատանքներում ակտիվ մասնակցության և այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության հետ ակտիվ համագործակցության համար:
Երիտասարդների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազը նրանց է հանձնել շնորհակալագրերը՝ շնորհավորելով բոլորին և հաջողություններ մաղթելով ուսման, աշխատանքային գործունեության մեջ և գնահատելով կոռուպցիայի անհանդուրժելիության գաղափարի արմատավորման հարցում հետևողականություն և քաղաքացիական ակտիվություն դրսևորելու նրանց ջանքերը: Արթուր Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել որակյալ աշխատանքներով Հայաստանը բարձր մակարդակով մրցույթի շրջանակներում ներկայացնելու համար:
Ըստ գլխավոր դատախազի՝ կարևոր է, որ տեսահոլովակների և պաստառների միջոցով արտահայտված գաղափարները դառնան հատկապես մատաղ սերնդի կենսակերպը՝ այդպիսով օգնելով պետությանը կոռուպցիան արմատախիլ անելու առաքելության մեջ:
ՀՀ գլխավոր դատախազը նաև արժևորել է մրցույթի ազգային ժյուրիում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին և «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանին՝ լավագույն աշխատանքների ընտրության հարցում ցուցաբերած շահագրգիռ մասնակցության, այդպիսով մրցույթի թափանցիկությունը, առավել անաչառությունն ապահովելու համար:
Գլխավոր դատախազը կարևորել է նաև Հայաստանի ՔՀԿ կոալիցիայի կողմից մրցույթին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև դատախազության հետ շարունակվող համագործակցության համար: Նա հույս է հայտնել, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի նախագծի շարունակումը կարևոր ներդրում կլինի ակտիվ, առաջնորդման ներուժ ունեցող երիտասարդներին հակակոռուպցիոն պրոֆեսիոնալ գիտելիքներ փոխանցելու և համընդհանուր վարքագիծ ձևավորելու հարցում:
Գլխավոր դատախազը խնդիր է դրել հանրային իրազեկման, սոցիալական գովազդի գործիքների օգտագործման, ուսանողական ստեղծագործական խմբերի և քաղաքացիական շրջանակների լայն ներգրավվածության ապահովման առումով ակտիվացնել դատախազության համագործակցությունը ուսումնական և հասարակական հաստատությունների հետ:
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15