Tert.am-ը հայաստանյան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ, ով վերջերս է ստեղծել «Կամավորական շարժում» ՀԿ-ն։ Հրանտ Մարգարյանն ասում է, որ ՀՅԴ-ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա։ Նա նույնիսկ ավելորդ է համարում խոսակցությունները, որ ինքը ստվերից է կառավարում կուսակցությունը։ Հարցազրույցը` ստորև։
— Այս տարվա սկզբին կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ իմ թեկնածությունը չներկայացրի բյուրոյի անդամ ընտրվելու համար: Այդպիսով, փաստորեն հրաժարվեցի քաղաքական գործունեության ղեկավարման մեջ դերակատարություն ունենալուց: Այդ ժամանակ դեռ որոշումս հիմնավորել եմ և հայտարարել, որ որևէ կողմնակի դրդապատճառ այդտեղ չկա և չի կարող լինել, ինչպես նաև վստահեցրել եմ, որ չեմ պատրաստվում վարագույրների հետևից շարունակել ղեկավար գործունեություն ծավալել: Հիմա էլ ստիպված եմ կրկնել նույնը: Քանի որ, հատկապես վերջին օրերին, ականատեսն եմ կազմակերպված և հետևողական մի քարոզչության, ավելի ճիշտ՝ ասեկոսեների և բամբասանքների, որոնց նպատակն է ապակողմնորոշել հանրությանը և ներկայացնել, թե իբրև շարունակում եմ ղեկավարել իմ կուսակցության կողմից վարվող քաղաքականությունը:
Նրանք, ովքեր կանգնած են նման բամբասանքների հետևում, պարզապես չեն ճանաչում մեր կուսակցությանը և չգիտեն, որ այն որևէ ժամանակ չի ղեկավարվել միանձնյա կերպով, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում:
Նրանք կա′մ ուզում են այդ կերպ նսեմացնել Դաշնակցության ներկա ղեկավարության գործունեությունը, կա′մ չեն կարողանում թաքցնել իրենց անհանդուրժողական կեցվածքը Դաշնակցության դեմ ընդհանրապես:
— Կուսակցության ղեկավար մարմնի կազմից դուրս գալուց հետո, կարծես թե, պասիվ եք, վերջին մեկ տարում քաղաքական գործընթացներում չեք, ինչո՞ւ:
-Այո, որ վերջին մեկ տարվա ընթացքում հնարավորինս խուսափել եմ հանրային ակտիվությունից և հրապարակային ելույթներից՝ իմ բաժին գործն ու առաքելությունը համարելով միայն երկրի անվտանգությունը, պաշտպանությունը և Արցախի ազատագրական գործի անշեղ ընթացքի ապահովումը:
Ընդամենը երկու անգամ եմ հանդես եկել հրապարակային խոսքով՝ երկու անգամն էլ խոսքիս առանցքը եղել է Արցախը: Երկու դեպքում էլ շեշտել եմ, որ երկրում ընթացող քաղաքական պայքարը որևէ պարագայում չպետք է խախտի երկրի կայունությունը, որը հիմնական գրավականն է Արցախի անվտանգության:
-Դրա՞ն է առնչվելու «Կամավորական շարժում» ՀԿ-ի ստեղծումը:
— Վերջերս, մի խումբ ընկերների հետ նախաձեռնել եմ«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության ստեղծումը: Սա եմ համարում իմ հետագա գործը և այս գործով եմ պատրաստվում նախկինի պես շարունակել ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին:
— Պարո′ն Մարգարյան, ՀՅԴ շարքերից արտաքսված ուսանողների մասին ի՞նչ կասեք, խնդիրներ ու պահանջներ են ներկայացնում, հետևո՞ւմ եք գործընթացներին:
— Ինչ վերաբերում է այդ զարգացումներին, ուզում եմ ընդամենը մտահոգությունս ու ցավս հայտնել առ այն, որ ոմանք փորձում են օգտագործել երիտասարդներին՝ նոր սերունդը իրենց քաղաքական խարդավանքներում: Սա անթույլատրելի է: Չի կարելի անմեղ ու անփորձ երիտասարդներին դրդել լրտեսության ու դավաճանության: Ավելին` այս կապակցությամբ ասել չեմ կամենում:
Վերջում միայն ավելացնեմ, որ ով էլ լինի Դաշնակցության ղեկավար կազմում, Դաշնակցությունն իր շարքերով շարունակելու է հայապահպան ու ազգապահպան իր գործունեությունը և թույլ չի տալու դրանից որևէ շեղում: Եվ որևէ մեկին չի հաջողվելու արգելել մեզ մտածել, արտահայտվել ու գործել:
Ի դեպ, հատուկ չեմ ուզում անդրադառնալ այս օրերին ԱԺ ամբիոնից և այլ հարթակներից հնչող ամենացնորամիտ հայտարարություններին և մեղադրանքներին:
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15