Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակին: Շիրակամուտում (Նալբանդ) գյուղում բնակիչների հետ զրույցում նա ասաց, որ հաջորդ տարի 3.0 միլիարդ դրամով լուծվելու է անօթևան մնացած այն քաղաքացիների խնդրը, որոնք Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու են, ու որևէ այլ քաղաքացի չի մնա, որոնց պետությունը պարտք կմնա: «Չենք ասում թեման փակվեց: Այն քաղաքացիները, որոնք կասեն, որ ինչ- ինչ պատճառներով իրենց նկատմամբ անարդար են, ճիշտ չեն, իրենց թղթերն էլ կնայենք՝ հասկանալու, իրոք պարտավորություն կա, թե ոչ»,- ասաց Ն. Փաշինյանը: Նա նշեց, որ մարդ կա ստացել է պետությունից գումարը, տուն է գնել, վաճառել է, այդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի: «Եթե պարզվի, որ կան մարդիկ, որոնց նկատմամբ ունենք պարտավորություն, կհասկանանք, թե ինչպես լուծել նրանց հարցը»,- ասաց վարչապետը: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու էին ճանաչված 5396 ընտանիք Շիրակի, Լոռու և Արագածատոնի մարզերից: 2008-2017 թթ. ընթացքում 4838 ընտանիքի բնակարանային խնդիրները լուծման համար մոտ 65.0 մլրդ դրամ էր տրամադրվել: 2018 թվականի դրությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ուներ 558 ընտանիք: 2018 թվականի ծրագրով բարելավվել է 44 ընտանիքի խնդիր (0.46 մլրդ դրամ): 2019 թվականի ծրագրով նախատեսված էր 288 ընտանիքի խնդրի լուծում՝ 1,85 մլրդ դրամով: Հաջորդ տարի 3.0 միլիարդ դրամով լուծվելու է մնացած՝ 226 ընտանիքի բնակարանային խնդիր:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03