Այսօր ժամը 12:00-ի սահմաններում Երևանի Ֆրունզեի փողոցի վրա գտնվող 154 դպրոցի և 126 մանկապարտեզի արանքում թափառող շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա ու կծել ոտքը: Panorama.am-ի հետ զրույցում աղջկա մորաքույրն ասաց, որ այդ հատվածում մշտապես թափառող շներ են շրջում, լսում են դեպքերի մասին, որ հարձակվել են մարդկանց վրա: «Առաջին դեպքը չէ, որ երեխան այդ շների մոտով է անցնում: Բայց այս անգամ հանկարծակի հետևից հարձակվել է երկու շուն, մեկը ոտքից բռնել է: Պատահական անցորդն է օգնել»,- նշեց նա: Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան պատվաստել են, անալիզներ են վերցրել, երեք օրից կրկին գնալու է հիվանդանոց, նորից պատվաստում պետք է ստանա: Մեր զրուցակիցն ասաց, որ շները ստերջացված չեն, աղջիկն ասել է, որ ականջներին դեղին տարբերանշաներն չեն եղել: Այս դեպքի մասին նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում են գրառումներ եղել: Աղջկա մորաքրոջ փոխանցմամբ, գրառումներից մեկին քաղաքապետարանն արձագանքել է, որ կզբաղվեն այդ հարցով: «Ես բարձրաձայնում եմ այս դեպքի մասին, որովհետև հաջորդ անգամ, եթե էլի հարձակվի երեխաների վրա, մարդիկ հանգիստ չեն նստի, կգնան ու կվնասեն: Թող համապատասխան մարմինները զբաղվեն այդ շներով, պատվաստեն, որպեսզի ոչ շները տուժեն, ոչ էլ երեխաները»,- նշեց 17-ամյա աղջկա մորաքույրը:
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15