Հայաստանում նախարարների, փոխնախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձ-վճարումների բարձրացումը չի արվել կոռուպցիան կանխարգելելու իմաստով: «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր այդ որոշման մասին:
«Մեկնաբանությունը եղավ այն, որ սա նաև պայքար է կոռուպցիայի դեմ, կամ կոռուպցիայի կանխարգելման նպատակ ունի: Իրականում բովանդակային առումով դա սխալ չէ, բայց ուզում եմ ավելի հստակեցնել: Դա արվել է ոչ թե կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները մեկուկես միլիոն դրամով, ինչպես նաև մեր փորձը ցույց է տալիս, չի բավարարվելու: Դա արվել է բոլորովին ուրիշ իմաստով: Երբ որ հնարավոր այդպիսի մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար ձերբակալենք, կալանավորենք, դատապարտենք, այդ ժամանակ խղճի խայթ չունենանք ընդհանրապես, չասնեք, որ այս մարդուն այնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան գնալ տարբեր կոռուպցիոն գործարքներ փնտրել»,- մանրամասնեց վարչապետը:
Նա նշեց, որ, իհարկե, սա չի կարող արդարացում լինել, բայց կոռուպցիայի դեմ պայքարի առումով կարևոր բաղադրիչ է բարոյահոգեբանական առումով:
«Ուզում եմ ասել, որ այդ որոշումն արդարացված եմ համարում հենց այս տրամաբանությամբ, որ մենք խղճի խայթ չունենանք, մեղավորության զգացում չունենանք բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կներքաշվեն կոռուպցիոն գործերի մեջ, առաջ կգա դրա համար օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03