ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց ռազմական գործողությունների ընթացքում նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով փոխհատուցում նախատեսող օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով նախատեսվում է պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` փոխհատուցումը սահմանել 35 000 000 դրամ, պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25 000 000 դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15 000 000 դրամ:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրել էր Կառավարության բացասական դիրքորոշումը:
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքի նախագծին տրվել էր դրական եզրակացություն:
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում հարցի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցըհայտնեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:
«Չափազանց նուրբ թեմա է քննարկվել Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում, և այս ոլորտի հետ կապված Պաշտպանության նախարարությունն ունի հստակ մշակված ռազմավարություն: Քանի որ նախագծի հեղինակը չի դիտարկել այն հրապարակային առաջարկները, որոնք ներկայացվել են Պաշտպանության նախարարության կողմից, մենք առաջարկում ենք դեմ քվեարկել նախագծին: «Իմ քայլը» խմբակցությունն այս տեսքով նախագծին դեմ է քվեարկելու»,- ասաց Մակունցը:
Նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց 38 կողմ, 49 դեմ և 8 ձեռնպահ ձայներով:
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03