Այս տարի լրանում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակը, և տարեդարձի կապակցությամբ անցկացվում են մեծամասշտաբ համերգներ՝ համաշխարհային և հայ հռչակ վայելող արտիստների մասնակցությամբ: Դեկտեմբերի 8-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգը։ Հանրահայտ երաժիշտներին նվագակցեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Ավիշայ Քոենն արդեն երրորդ անգամ է գալիս Հայաստան և այս անգամ առիթը նրա համար շատ կարևոր է.
«ՈՒրախ եմ լինել այստեղ, հանդես գալ տաղանդավոր մարդ, ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին նվիրված համերգին: Շնորհավորելով մեծ մարդուն՝ ես կներկայացնեմ իմ կատարումները նվագախմբի հետ, ինչպես նաև՝ միայնակ»,-նշեց Քոենը:
Համերգը հանդիսատեսի շարքերում վայելեցին հոբելյար Լևոն Մալխասյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նշենք, որ առաջիկայում սպասվում է ևս երկու երեկո՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Երևանում աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը ելույթ է ունենալու առաջին անգամ: Բացի այդ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և նրա ընկերները: Համերգների կազմակերպիչը Prime Production-ն է:
Արմինե Բրսոյան
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
16:16
15:16
14:57
14:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03