TF International Securities ընկերության աշխատակից եւ Apple-ի արտադրանքի մասին բազմաթիվ ճիշտ կանխատեսումների հեղինակ Մինգ Չի Քոուն պատմել է, թե ինչ տեսք կունենան iPhone սմարթֆոնները 2020 եւ 2021 թվականներին: Վերլուծաբանը համարում է, որ հաջորդ տարի մեզ սպասվում է Apple սմարթֆոնների միանգամից հինգ նոր մոդելներ, որոնցից չորսը կտարբերվեն նոստալգիկ դիզայնով, հաղորդում է Naked-Science-ը: Արդեն չորս ամիս անց՝ 2020 թվականի մարտին, տեղի կունենա iPhone SE ռեինկարնացիայի ցուցադրությունը SE2 պայմանական նշանի ներքո: Սարքի դիզայնը նման կլինի iPhone 8-ին, իսկ բնութագրիչները՝ iPhone 11-ին: Երկրորդ սերնդի SE-ն կստանա 12 Մպ հիմնական տեսախցիկ եւ նմանատիպ սելֆի-տեսախցիկ, 2000 մԱժ մարտկոց, երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 4.7 դյույմանոց էկրան, ընդ որում՝ ոչ թե OLED, այլ LCD: Աշնանը Apple-ը կուրախացնի երկրպագուներին եւս չորս մոդելներով 5G ապահովմամբ եւ OLED էկրաններով: Այդ հեռախոսների յուրահատկությունը կլինի iPhone 4/5-ի ոճի դիզայնը պակաս կլորացված անկյուններով: Պայմանական iPhone 12-ն ու 12 Plus-ը կստանան կրկնապատկված հիմնական տեսախցիկներ, իսկ երկրանի անկյունագիծը կլինի 5.4 եւ 6.1 դյույմ համապատասխանաբար: Եւս երկու մոդելներ (iPhone 12 Pro եւ iPhone 12 Pro Max) կունենան 6.1 եւ 6.7 դյույմանոց էկրան համապատասխանաբար, ինչպես նաեւ եռակի տեսախցիկ: Մինգ Չի Քոուն հետաքրքիր կանխատեսում է անում 2021 թվականի համար: Վերլուծաբանի կարծիքով՝ այդ ժամանակ պետք է ի հայտ գա բոլորովին անլար հեռախոս Apple-ից առանց որեւէ միակցիչների: Դեռ ավելին, 2021-ի առաջին կիսամյակում կմեկնարկի iPhone SE 2 Plus-ի թողարկումը: Դրանում Face ID նույնականացման համակարգը կփոխարինի Touch ID մատնահետքի սքաները՝ կողմնային հատվածում տեղադրված:
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15