ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Մարկ Էսփերը կարգադրել է զինված ուժերին վերլուծել օտարերկրյա զինծառայողներին ստուգելու ընթացակարգը Ֆլորիդայի Ռազմածովային ուժերի բազայում հրաձգությունից հետո, որի հետեւանքով եղել են զոհեր, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն: Նրա խոսքով՝ անցած ուրբաթ ռազմաբազայում երեք մարդու սպանությունից կարճ ժամանակ անց նա խնդրել է անցկացնել «ԱՄՆ ժամանող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ստուգման գործընթացը»: ՀԴԲ-ն հայտնել է, որ հրաձիգը՝ Սաուդյան Արաբիայի Թագավորական ռազմաօդային ուժերի լեյտենանտ 21-ամյա Մոհամեդ Ալշամրանին, Պենսաքոլի Ռազմածովային ուժերի բազայում ծովային ավիացիայի հրամանատարության դպրոցի ունկնդիր էր: ՀԴԲ-ն չի պարզել Ալշամրանիի գործողությունների շարժառիթը: Զոհվածները նույնպես ամառային դպրոցի ունկնդիրներ էին՝ 23-ամյա Էնսին Ջոշուա Քալեբ Ութսոնը Քոֆիից, Ալաբամա, 19-ամյա շարքային Մոհամեդ Սամեհ Հայթը Սենթ Փիթերսբերգից, Ֆլորիդա, եւ 21-ամյա շարքային պրակտիկանտ Քեմերոն Սքոթ Ութլթերսը Ռոչմոնդ Հիլից, Ջորջիա: Իշխանությունների հաղորդմամբ՝ հրաձգության հետեւանքով ութ մարդ է վիրավորվել: Հրաձիգն սպանվել է դեպքի ընթացքում: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մի քանի օր առաջ նա կազմակերպել էր երեկույթ, որի ժամանակ ցույց էր տվել հյուրերին ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների տեսանյութեր: Հաղորդվում է, որ նրա հյուրերից առնվազն մեկը տեսախցիկով նկարահանել էր ուրբաթ օրը տեղի ունեցած հրաձգությունը: Սաուդյան Արաբիայից մի քանի ունկնդիրներ բերման են ենթարկվել հարցաքննության նպատակով:
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15