Հայաստանն ստացել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության համաձայնությունը՝ երկարացնելու 270 մլն դոլար վարկի օգտագործման ժամկետը Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար։ Այս հայտարարությունը դեկտեմբերի 10-ին Երեւանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ համատեղ մամուլի ասուլիսում արել է Հայաստանի տարածքային ինքնակառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «2019 թվականին քննարկվել է ժամկետի երկարացման հարցը։ Ձեռք է բերվել երկկողմանի համաձայնություն»,- նշել է նա։ Նախարարն ավելացրել է, որ այդ հարցը կքննարկվի Հայաստանի կառավարության հաջորդ նիստում։ «Պետք է լուծել ընդամենը որոշ իրավաբանական հարցեր։ Քանի որ հարցը կապված է անվտանգության հետ, ավելորդ հապճեպությունը որեւէ փուլում կարող է վնասել»,- ասել է Պապիկյանը։ Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը կապված է ռեսուրսի վերականգնման եւ մինչեւ 10 տարի կայանի աշխատանքի երկարացման, ինչպես նաեւ անվտանգության ու արդյունավետության բարձրացման հետ։ Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին այդ նպատակի համար տրամադրել է պետական արտահանական վարկ՝ 270 մլն դոլարի չափով եւ դրամաշնորհ՝ 30 մլն դոլարի չափով։ Վարկից 200 մլն դոլարն արդեն օգտագործվել է։ Նշենք, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 10-ին այցելել են Հայկական ատոմակայան եւ ծանոթացել 2019-ին երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքներին։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02