«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տարածել է հայտարարություն Ամուլսարի շուրջ ծավա;վող իրադարձությունների առնչությամբ։ «Երեկ՝ ս.թ. դեկտեմբերի 9֊ին, Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպել են Ջերմուկ համայնքի մի խումբ բնակչների հետ, ովքեր մասնակցում են դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանը ներկայացնող պաշտոնյաներն առաջարկել են բացել Ամուլսարի մուտքերը և թույլ տալ, որ Լիդիան ընկերությունը ձմեռացման աշխատանք կատարի։ ՀՀ կառավարության այս քայլը թերևս կարևոր պատճառ ունի։ Մամուլում շրջանառվող տեղեկություններ կան, որ Լիդիան ընկերությունը մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը տեղաշարժ ցույց չտալու դեպքում կարող է դեֆոլտի ենթարկվել։ Հանդիպմանը ներկա բնակիչները կտրուկ կերպով մերժել են, սակայն, նկատի ունենալով, որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն իրենցն է, այլև ամբողջ համայնքինը և համայն հայությանը, հայտարարել են, որ հանրային քննարկում կկազմակերպեն և օրեր անց կներկայացնեն բոլորի դիրքորոշումը։ Համոզված ենք, որ հանրային քննարկման մասնակիցները միահամուռ կերպով դեմ կլինեն Ամուլսարի մուտքերը բացելուն։ Եվ, այդուհանդերձ, խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը համառորեն շարունակում է պաշտպանել Ամուլսարի ազգակործան ծրագիրը և այդ նպատակով փորձում է տարբեր հնարքներով փրկել շրջանառվող լուրերի համաձայն սնանկացման եզրին գտնվող Լիդիան ընկերությանը։ Անկախ այս հարցում ՀՀ կառավարության շարժառիթներից և քայլերից, հայտարարում ենք, որ սերունդների ապագայի համար սրտացավ համայն հայության հետ միասին խափանելու ենք Ամուլսարը հանք դարձնելու բոլոր փորձերը։ Ամուլսարը սար է մնալու»,– ասվում է հայտարարությունում։
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15