ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի կողմից վերջին շրջանում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը։ «Արհկոմիտեի և ռեկտորի ԺՊ-ի միջև սուր խնդիրներ սկսեցին առաջանալ, այն բանից հետո, երբ արհեստակցական կազմակերպությունը առարկություն հայտնեց շուրջ 30 աշխատողի աշխատանքից ազատելու հարցում: Սրան հաջորդեց նոյեմբերի 25-ից ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ ռեկտորի ԺՊ-ի ծանուցումը, ինչը դատարանի կողմից արդարացիորեն կասեցվեց: Ակնհայտ է, որ այս քայլերի հիմնական դրդապատճառը եղել է աշխատողների հավելյալ իրավական երաշխիքներ ապահովող կառույցի և կոլեկտիվ պայմանագրի հնարավոր չեզոքացումը: Ռեկտորի ԺՊ-ն, տեսնելով, որ կոլեկտիվ պայմանագրի խզումը կասեցվել է դատարանի կողմից, որոշել է արհմիության գործունեությանը խոչընդոտող նոր անընդունելի քայլերի դիմել: Վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և այլ աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից: Այս մոտեցումը ապօրինի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքին: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ռեկտորի ԺՊ-ն և իր ներկայացուցիչները, կիրառելով տարբեր վարչական լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` որոշ դեկանների հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից: Առաջիկայում ֆակուլտետների, ամբիոնների և վարչական ստորաբաժանումների «օպտիմալացման» կամ «արդյունավետության բարձրացման» անվան տակ սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ և ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև: Ակնհայտ է, որ ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների այս գործողություները ունի մեկ նպատակ՝ ԵՊՀ աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ և անաղմուկ, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և արհմիության համաձայնությունն անհրաժեշտ պայման չէ, իսկ արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում անհրաժեշտ է ստանալ արհմիության գրավոր նախնական համաձայնությունը, այն չստանալու դեպքում անհնար կդառանա աշխատողին աշխատանքից ազատելը: Կոչ ենք անում դրսևորել միասնականություն, տեղի չտալ ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների ճնշումներին և դիմագրավել այս աննախադեպ վարչական ներգործությանը՝ դրանով իսկ երաշխավորելով Ձեր արժանապատիվ աշխատելու իրավունքն ու աշխատատեղի պահպանումը: Միաժամանակ հորդորում ենք ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել նման ապօրինի հրահանգներ, հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել այսօրինակ գործողություններում ներգրավված անձանց քայլերը և անունները»,-նշված է հայտարարության մեջ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15