Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորին 1200 եվրո վճարել: Հայցվորը՝ Կարինե Համբարձումյանը, հայցը ներկայացրել է 2011թ. hունիսի 27-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման պնդումով: Նրա պնդմամբ՝ ինքը դարձել է ապօրինի գաղտնի հսկողության օբյեկտ, և որ այդ ճանապարհով ստացված ապացույցը դատական գործի շրջանակում իր դեմ է կիրառվել՝ այդպիսով դատական գործն անազնիվ դարձնելով: Նշվում է, որ Համբարձումյանը ՄԻԵԴ դիմելու ժամանակ իր պատիժն արդեն կրելիս է եղել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նախքան ազատազրկումը, Համբարձումյանը ծառայել է որպես գաղութի պետի տեղակալ, սակայն 2010թ. փետրվարի 2-ին կալանավորներից մեկը նրան մեղադրել է կաշառակերության համար: Այնուհետև ոստիկանության նախաձեռնությամբ Համբարձումյանի նկատմամբ մեկ ամիս շարունակ գաղտնի տեսաձայնային հսկողություն է իրականացվել՝ կաշառակերության վերաբերյալ անհրաժեշտ ապացույցներ ստանալու նպատակով: Հայցվորը ՀՀ կառավարությունից 30 000 եվրո է պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ հրաժարվելով դատական ծախսերի փոխհատուցումից, սակայն պատասխանող կողմը պահանջվող գումարը չափից ավելի է համարել: ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և ըստ այդմ՝ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում հայցվորին պետք է 1200 եվրո փոխհատուցի: ՀՀ-ի դեմ մեկ այլ հայցի քննման շրջանակում ՄԻԵԴ-ը չի բավարարել ՀՀ երեք քաղաքացու՝ Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի և Աշոտ Զաքարյանի հայցը: «Մակեյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցը ներկայացվել է 2009թ. օգոստոսի 26-ին: Հայցվորների պնդմամբ՝ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում, մասնավորապես՝ նախադատական փուլում ստացված վկայական ցուցմունքները որպես ապացույց են կիրառվել իրենց դեմ, և այդպիսով խախտվել է արդար դատավարության իրենց իրավունքը: Նշվում է, որ հայցվորները 2008թ. փետրվարին նախագահական ընտրություններում եղել են ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք: Նրանց դեմ քրեական գործը հարուցվել է ընտրությունների հաջորդ օրը՝ Գյումրիի ընտրատեղամասերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամների հետ ունեցած վեճի, ընտրական հանձնաժողովի աշխատանքը խաթարելու համար: Նրանք կալանավորվել էին: Գործի քննման արդյունքում ՄԻԵԴ-ը վճռել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով խախտում տեղի չի ունեցել, ուստի՝ հայցը չի բավարարվել:
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15