ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի պատվիրակությանը, որի կազմում էին Տուլայի մարզի պետական պաշտոնյաներ, արդյունաբերության, զբոսաշրջության, էկոլոգիայի, գիտության և մշակույթի ոլորտներին առնչվող կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում Տուլայի մարզի պատվիրակության անդամները, առևտրատնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցություն իրականացնելու նպատակով, ներկայացրել են իրենց մարզի հնարավորությունները, մասնավորապես` նավթագազային արդյունաբերության ոլորտում «Մեխմաշ» ընկերության մեքենաշինության արտադրության ներուժը, թռչնաբուծության և պարարտանյութերի արտադրության բնագավառում «Կրասնոբոր» ՓԲԸ-ի կողմից կիրառվող նորամուծությունները, «Արտաքին տնտեսական գործունեության իրականացմանն աջակցող կազմակերպության» կողմից առաջարկվող հեռանկարային կոոպերացիոն ծրագրերը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի ոլորտների կազմակերպությունների` հայկական կողմի համար հնարավոր հետքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր: Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին հետաքրքիր նախագծերի ներկայացման համար և նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է աջակցել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Փոխնախարարն առաջարկել է դիտարկել առևտրատնտեսական ոլորտին առնչվող համապատսխան փաստաթղթի ստորագրման հնարավորությունը և նշել, որ նման փաստաթուղթը կարող է նոր թափ հաղորդել Տուլայի մարզի հետ զբոսաշրջության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցությանը՝ նպաստելով կապերի խորացմանը և ընդլայնմանը: Կարևորելով գործակցության ակտիվացման անհրաժեշտությունը` կողմերը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել ներդրումային ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք աջակցել գործարարների միջև կապերի ամրապնդմանը:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03