ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից պարբերաբար իրականացվում են անվճար խմբային դասընթացներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր շահագրգիռ անձ: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Դասընթացներն անցկացվում են մարզային բաժինների մասնագետների կողմից, թեմաների ընտրությունն իրականացվում է հատուկ տվյալների հավաքագրման և վերլուծության արդյունքում, ինչպես նաև գիտնականների և գյուղոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների առաջարկությունների հիման վրա: Հերթական խմբային դասընթացը կազմակերպվել էր դեկտեմբերի 10-ին՝ Արարատի մարզի Արաքսավան համայնքում: Այն նվիրված էր ջերմատնային պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վնասատուների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցառումների իրականացմանը: Դասընթացի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ագրարային բնագավառում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին, մասնավորապես` ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման և փոքր ու միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերին: Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Արարատի բաժնի պետ Գոռ Գալստյանն իր խոսքում նշել է, որ բաժնի կողմից արդեն իսկ իրականացվել է 18 խմբային դասընթաց, դրանց մասնակցել են 270-ից ավել տնտեսվարողներ: Նա նաև հավելել է, որ մարզի համայնքներում առավել մեծ հետաքրքրություն կա հատկապես գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և «խելացի» անասնաշենքերի ծրագրերի նկատմամբ: «Ֆերմերները, մասնակցելով դասընթացին, ծանոթանում են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող նորություններին: Նույն գործունեությամբ զբաղվող շահառուներին դասընթաց է մատուցվում խնդրո առարկա ոլորտում կիրառելի լուծումների վերաբերյալ: Դասընթացի ժամանակ ներկայացվում է նաև այլ ֆերմերների կողմից կիրառված փորձը», - իր հերթին նշել է Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետ Ծովինար Զաքարյանը: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, սկսած 2019 թվականի հուլիսից, վարչության կողմից իրականացվել է 120 խմբային դասընթաց, որոնց մասնակցել են շուրջ 1500 տնտեսվարողներ:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03