Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տեղեկությանն առ այն, որ կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» հեռուստանախագծի ֆինանսավորումը: Նա մասնավորապես նշել է, որ պատրաստ է հնարավոր ամեն կերպ լինել նախագծի աջակիցների շարքում: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Գաղտնիք չէ, որ Փաշինյանի կառավարությունից անտրամաբանական գրեթե ամեն ինչ սպասելի է: Բայց այս մեկն անգամ նման սպասումների սահմաններից է այն կողմ: Ցավոք, չեն հերքվում տեղեկությունները, որ կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» սիրված հեռուստանախագծի ֆինանսավորումը: Այն կազմում է տարեկան 17 մլն. դրամ` փոքրիկ մի ֆիլմի բյուջեից էլ քիչ:
Ավելորդ է կարևորել կամ գնահատանքի խոսքեր ասել այս նախագծի մասին՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Կասկած չունեմ, որ ինտելեկտուալ այդ բացառիկ հեռուստանախագիծն ամեն դեպքում կշարունակի մնալ եթերում`լինի պետական աջակցությամբ, թե մասնավոր ընկերությունների հովանավորմամբ:Ինքս պատրաստ եմ հնարավոր ամեն կերպ լինել նախագծի աջակիցների շարքում:
Հ.Գ. Քաղաքականության և ինտելեկտի վերջնական ապահարզանի, քաղաքական խուժանության ողբերգական տիրապետության մեր օրերում նման նախագծերը հույսի պատուհաններ են, և պիտի շարունակեն ամեն գնով մնալ եթերում`ցույց տալու ու հուշելու հասարակությանը, որ առաջընթացի բանալին գիտելիքն ու ինտելեկտն է, որ մարդուն ոչինչ այդպես չի գեղեցկացնում, որքան նրա ինտելեկտը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56