Այսօր դատարանը սկսել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի հարցաքննությունը: Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը շարունակում է մնալ կալանքի տակ, քանի որ նա մեղադրվում է նաև երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան մեջ:
Նրա պաշտպան Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց ոստիկան Արթուր Վանոյանի մահվան հանգամանքների հետ կապված: Ս.Բարսեղյանը նշեց, որ հորդորել է չկրակել. «Հորդորում էի՝ մի կրակի, քեզ ոչ մի բան չի պատահի: Շարունակել է կրակել, որից հետո գնացել եմ դեպի լայն միջանցքի հետնամաս, որն արդեն իրեն տեսանելի չէր, նաև ինձ տեսանելի չէր իր գտնվելու վայրը, ու կրակել եմ պատի ուղղությամբ: Այդ ընթացքում նա չէր կարող արդեն իմ տեսադաշտում լիներ»:
Ս. Բարսեղյանի խոսքով, այդ ընթացքում հնարավոր է, որ նաև ուրիշների կողմից կրակոցներ եղած լինեին:
Ինչ վերաբերում է Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին, նա ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին բարձրացել է շենքի տանիքը դիտարկում կատարելու համար։ Տ Եգորյանի հարցին՝ երբևէ այտեղից կրակե՞լ եք որևէ ուղղությամբ, Ս. Բարսեղյանը բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով, վերջին երկու օրերին, առհասարակ, տանիք չի բարձրացել, քանի որ այդ երկու օրը կրակոցները շատ էին, ավագ ընկերների կողմից հրահանգ կար, որ ոչ մի բան չանեին:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Յ. Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, հայտարարել է, որ իր որդուն սպանել են ոստիկանները, իսկ հարսն այն կարծիքն է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն են սպանել։
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03