Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի աջակցի բալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ դաշինքը չի ընդունել «Թուրքիային ահաբեկչական սպառնալիքից» պաշտպանելու մասին ծրագիր: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
«Մենք ստիպված էինք արգելափակել բալթյան երկրների մասին որոշումը: Ե՛վ մեր ծրագիրը, և՛ բալթյան երկրների ծրագիրը սպասում է հաստատման: Քանի դեռ չի հաստատվել մեր ծրագիրը, մյուս ծրագիրը նույնպես չի հաստատվի: Երկու ծրագրերն էլ պետք է հաստատվեն միաժամանակ: ՆԱՏՕ-ն պարտավոր է պաշտպանել Թուրքիային այնպես, ինչպես բալթյան երկրներին»,-ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ Թուրքիայի անվտանգությունը պակաս կարևոր չէ, քան բալթյան երկրների անվտանգությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա լիտվացի գործընկեր Գիտանաս Նաուսեդայի հանդիպումից հետո Անկարան որոշել էր ընդունել Լեհաստանի և բալթյան երկրների պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագիրը: Այս մասին հայտարարել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
11:46
11:23
10:46
10:24
10:05
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02