Այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու բոլոր նախադրյալները՝ կրթությունից մինչև գիտահետազոտական աշխատանքներ, մշակումներից և արտադրությունից մինչև միջազգային վաճառք և կիրառություն տնտեսության ու կենցաղի տարբեր ոլորտներում։ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» աշխատաժողովին ունեցած ելույթում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
«Վերջին տարիներին տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 26-27% միջին տարեկան աճ՝ այս ճյուղը դարձնելով ամենաարագ աճող ճյուղերից մեկը տնտեսությունում: Եվ այս աճը էլ ավելի խթանելու համար կառավարությունը որոշում է կայացրել ճանաչել բարձր տեխնոլոգիաների ոլորտը գերակա ուղղություն և ստեղծել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որն առաջնորդվելով կառավարության տեսլականով՝ ծավալում է ակտիվ գործունեություն: Գլոբալ արժեշղթայում հաստատուն տեղ գրավելու և տեխնոլոգիական ցատկ կատարելու ճանապարհին բազմաթիվ գործողություններ են իրականացվում՝ սկսած բարենպաստ հարկային դաշտի ստեղծումից մինչև պետություն - մասնավոր գործընկերության ծրագրերի ծավալների մեծացում, ենթակառուցվածքների, գիտահետազոտական և կրթական ոլորտների զարգացում»,- ասել է նա:
Տ. Ավինյանի խոսքով, Հայաստանում բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր են իրականցվում նաև գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ համատեղ և դրանց շարքում հաջողված օրինակներից է Համաշխարհային Բանկի հետ իրականացվող «Առևտրի զարգացման և ենթակառուցվածքների որակի» ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում: Այս ծրագրի շրջանակներում է իրականացվում է օրինակ Երևանում «Ինժեներական քաղաք»-ը, առջևում սպասվում են «Ազգային վենչուրային հիմնադրամի», Սուպերհամակարգչային կենտրոնի, Կիբեռանվտանգության կենտրոնի, Գյումրիի Պոլիտեխնիկական ինստիտուտի վերազինման ծրագրերը:
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով՝ արդյունավետ գործընկերություններ ստեղծելով նաև միջազգային գործընկերների, գիտական համայնքի և բիզնեսի հետ, կարողանալու ենք Հայաստանը վերածել առաջատար տեխնոլոգիական հանգույցի:
Վստահորեն կարող ենք պնդել, որ 21-րդ դարում, ինչպես և նախորդ դարաշրջաններում, երկրների տնտեսական առաջընթացը մեծապես կանխորոշվելու է տեխնոլոգիական զարգացվածության մակարդակով: Այս առումով, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներուժին և համաշխարհային շուկայում մեր հնարավորություններին նվիրված Համաշխարհային բանկի զեկույցը կարևոր փաստաթուղթ է, որը մանրամասնորեն պետք է ուսումնասիրվի մեր կողմից և համապատասխան պետական գերատեսչությունները, գործարարները, համալսարանները, փորձագետները տան իրենց կարծիքը դրա վերաբերյալ:
4-րդ արդյունաբերական հեղափոխությունը աշխարհի թե՛ մեծ թե՛ փոքր պետությունների համար ստեղծում է թռիչքային զարգացման հնարավորություններ: Արդյունաբերական հեղափոխությունը բնորոշվում է մի շարք բեկումնային տեխնոլոգիաներով, որոնց անվանումները այժմ բոլորի շուրթերին են․ դրանք են արհեստական բանականությունը, բիոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, առարկաների ինտերնետը և այլն: Այս տեխնոլոգիաները արդեն այսօր վերաձևավորում են աշխարհի տնտեսական կառուցվածքը և այն երկրներն ու հասարակությունները, որոնք առավել խելամտորեն կօգտվեն ստեղծված հնարավորություններից և կհաղթահարեն առաջացած մարտահրավերները, առավելագույն առաջընթաց կգրանցեն»,- իր ելույթում ասել է փոխվարչապետը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55