Դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնն ընդգրկում է 5 համերգ. 3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային։ Փառատոնը կբացվի դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով։ Վենգերովը կներկայացնի Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Նվագախումբը կկատարի նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այն ամենը, ինչ կապվում է հայ երաժշտական մշակույթի գագաթի՝ Արամ Խաչատրյանի անվան հետ, յուրաքանչյուրի անձնական նվաճումն է, ձեռքբերումը:
«Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Արամ Խաչատրյանի անվան հանրայանացման, միջազգայանացման հետ, չափազանց կարևոր են նաև հետագա մշակութային քաղաքականության տեսակետից: Արամ Խաչատրյանն այն դեմքն է, որով մենք իսկապես կարող ենք խոսել ազգային և միջազգային մշակույթների նույնականացման մասին: Արամ Խաչատրյանը կողմնորոշիչ է նաև այս առումով»,- նշեց փոխնախարարը:
Ասուլիսին ներկա Մաքսիմ Վենգերովն ասաց, որ շատ ուրախ է կրկին Երևանում գտնվելու համար, որն հայտնի է իր ավանդույթներով:
«Անհամբեր սպասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մեր ստեղծագործական հանդիպումներին, հիանալ երաժիշտեր են, նաև հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ամեն անգամ Հայաստանը գալը՝ նշանակալի և հաճելի իրադարձություն է»,- նշեց ջութակահարը:
Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա դաշնակահար‚ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը. կկատարի Խաչատրյանի‚ Շոպենի‚ Ռախմանինովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Դեկտեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Խաչատրյանը և ջազը» սիրված նախագիծը‚ որը ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ. կհնչեն Վարդագույն աղջիկները պարը «Գայանե» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն «Սպարտակ» բալետից‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ Խորհրդային Հայաստանի հիմնը և այլն։ Խաչատրյանի գործերի ջազային մշակումները նվագախմբի հետ կներկայացնեն մենակատարներ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)‚ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)‚ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերեմին)։
Դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ կունենան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ թավջութակահար Ջոնաթան Սվենսենը և Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը։
Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին նվիրված երեկոյով‚ որի շրջանակում հանդես կգան չին մենակատարներ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի և չին կոմպոզիտորների ստեղծագործություններից։
7-րդ անգամ Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը‚ ինչպես ամեն տարի‚ այս անգամ ևս երաժշտասերներին կներկայանա պրեմիերաներով‚ հետաքրքիր ծրագրերով և անվանի մենակատարներով։
Անցած տարիների ընթացքում խաչատրյանական փառատոնը հյուրընկալել է համաշխարհային աստղերի‚ ներկայացրել է համաշխարհային ու հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ‚ համերգային նոր ձևաչափեր‚ նոր ծրագրեր‚ համագործակցել է հայաստանյան բազմաթիվ կոլեկտիվների հետ։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27