Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը «2019 թվականի տարվա մարդ» է ճանաչվել՝ ըստ Time ամսագրի, տեղեկանում ենք Time ամսագրի կայքէջից:
«Դեռահաս ակտիվիստուհի Գրետա Տունբերգը, որը հանդես է գալիս կլիմայի փոփոխության դեմ պայքարով, Time ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ 2019» և այդպիսով դարձել 92-ամյա պատմության մեջ այս տիտղոսը նվաճած ամենաերիտասարդ անձը»,- հայտարարել է Time ամսագրի գլխավոր խմբագիրը՝ մեկնաբանելով այս ընտրությունը:
Հիշեցնենք, որ 16-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:
Հավակնորդների ցուցակում էին քաղաքական գործիչներ, մարզիկներ, գործարարներ, ակտիվիստներ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան ֆուտբոլիստուհի Մեգան Ռապինոն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինփինը:
Հավակնորդների թվում էր նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անանուն սպան, որը տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սկանդալային խոսակցության բովանդակության մասին:
10:33
10:17
10:00
09:42
09:14
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03