«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Թբիլիսիում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը։ Եվ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել. ԵԺԿ ֆրակցիայի նիստին հրավիրված է եղել նաեւ ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Դա դուր չի եկել Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին, ով գրավոր բողոք է ուղարկել Եվրանեսթի քարտուղարությանը` Աշոտյանի մասնակցության մասով, ինչին ի պատասխան՝ քարտուղարությունից նրան տեղեկացրել են, որ որեւէ քաղաքական պատվիրակություն, այդ թվում՝ քարտուղարությունը, իրավունք չունի միջամտելու եվրոպական ընտանիքների կուսակցությունների ֆրակցիաների աշխատանքին, եւ բացառապես ԵԺԿ-ի մենաշնորհն է` ում հրավիրել: Հարցին, թե ինչու է նման բողոք հղել քարտուղարությանը, Գայանե Աբրահամյանն ասաց. «Ես բողոք չեմ ներկայացրել, պարզաբանում եմ խնդրել, որովհետեւ բոլոր հրավիրվողների համար պետք է լինի Եվրանեսթի բյուրոյի որոշում, որի անդամ եմ նաեւ ես։ Նամակ եմ ուղարկել, որը որեւէ կերպ բողոք չէր պարունակում, եւ փորձում էի հասկանալ, թե ինչ կարգավիճակով է այնտեղ լինելու Արմեն Աշոտյանը»: Ի՞նչ պատասխանեցին Ձեզ։ «Թե՛ իմ ուղարկած նամակը, թե՛ պատասխանը գաղտնի չեն. ասացին` որեւէ մեկը բյուրոյից Արմեն Աշոտյանին հրավեր չի ուղարկել, եւ եթե որեւէ տարբերակ Աշոտյանն ունի այնտեղ լինելու, ԵԺԿ նիստին մասնակցելն է»: Աշոտյանի ներկայությունը Ձեզ անհանգստացնո՞ւմ էր։ «Բոլորովին. ես ընդամենը ցանկացել եմ, որպես բյուրոյի անդամ, պարզաբանում ստանալ հրավիրյալների մասին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01