Հարցը քննարկելիս անհրաժեշտ է ներկայացնել այնպես, որ ամբողջությամբ պարզ լինի երեք հանգամանք՝ վարկը վերցնելու անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը և ծախսման արդյունավետությունը. այս մասին ԱԺ-ում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից վարկ վերցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ պետք է իր նշած երեք հանգամանքը հիմնավորել: «Այստեղ կան և՛ կողմ, և՛ դեմ գործոններ: Դեմն այն է, որ պետք է նախ և առաջ հիմնավորել՝ եթե այս պահին մենք պակասուրդ չունենք, ինչո՞ւ ենք անընդհատ մատնանշում, որ այս վարկը վերցրել ենք պակասուրդ ֆինանսավորելու համար. սա պետք է հիմնավորել և նշել, որ այս պահին չունենք, վաղն ենք ունենալու, դրա համար ենք վերցնում: Երկրորդ, պետք է հիմնավորել՝ եթե մենք այնտեղ ունենք դեպոզիտ վերցրած 270 քանի մլրդ դրամ, որի դիմաց ստանում ենք 5 տոկոս, ինչո՞ւ չենք ծախսում, գոնե հիմնավորեք, ասեք՝ գիտեք ինչ, այս վարկը, որ վերցնում ենք, մի տոկոս ենք վճարում, այնտեղ 5 տոկոս վաստակում ենք, պետք է հիմնավորել»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ անպայմանորեն պետք է հիմնավորել, բացատրել, թե ինչի վրա ենք դա ծախսելու, դրա արդյունավետությունը նշել, որովհետև բյուջետային աջակցության վարկն ունի առաջնահերթություն: «Շատ ավելի լավ հիմնավորումներ պետք է ներկայացնել, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի: Ի դեպ այդ հանգամանքները կան»,- նշեց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ դժվար է չհամաձայնել պատգամավորի բարձրացրած հարցադրումների հետ. «Ուղղակի մեթոդական ներկայացրեց պարոն Հայրապետյանը, ոչ թե կողմ և դեմ ասեց: Պետք է հարցերը լսվեն, քննարկենք, պատասխանները ստանանք, ոչ մի ողբերգություն չկա»,- նշեց ԱԺ նախագահը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55