Օգոստոսի 19-ին Լուսառատ գյուղի բնակիչները հավաքվել էին ոգեկոչելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու արցախյան ազատամարտի մասնակիցներին: Խոր Վիրապ եկեղեցու հովանու ներքո, լեռների գլխին՝ հպարտ կանգնած Գևորգ Չավուշի արձանի մոտ բացվեց Արթուր Բաղդասարյանի հեղինակած 2,5 մ բարձրությամբ խաչքար-հուշակոթողը, ինչը մարմնավորում է արցախյան ազատամարտի մասնակից լուսառատցիների սխրանքն ու ոգին: Խաչքարի երկու կողմերում՝ դարձյալ բարձունքի վրա, ծածանվում է հայոց եռագույնը, ինչը խորհրդանշում է պետություն-եկեղեցի միասնությունը: Լուսառատցիները մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին դիմավորեցին որպես հարազատի և համագյուղացու: Նրանք ասացին, որ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար մշտապես եղել է գյուղում և դարձել իրենցից մեկը: Ազգագրական երգի-պարի համույթը նույնպիսի խանդավառությամբ դիմավորեց մարզի ղեկավարին, ինչպես վաղ առավոտից սկսել էր իր ելույթը: Գյուղապետ Դանիել Հակոբյանի ելույթից հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ողջունելով ու շնորհավորելով լուսառատցիներին գեղեցիկ միջոցառման կապակցությամբ, ասաց, որ սա հայրենասիրության է յուրաքանչյուրիս համար, հատկապես այս մանուկների, երիտասարդ սերնդի: Միայն կարդալով ու լսելով չէ. այս միջոցառումը սեր ու հայրենասիրություն է ներարկում սերնդի սրտի ու հոգու մեջ: Դպրոցը, մանկապարտեզը նման ձևով են կրթում ու սնում հայոց բանակի ապագա զինվորին, բանակ, որ մեր պետականության, հայոց ազգի անվտանգության ապահովման գերակա արժեքն է: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Դանիել Հակոբյանը հանդիսավորությամբ բացեցին խաչքար-հուշակոթողը: Շրջիկ քահանա Տեր Դանիել Տերտերյանը Տերունական աղոթքով սկսեց և ավարտեց խաչքարի օրհնության կարգը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խոստացավ լուսառատցիներին լուծել մի քանի փողոցների գազաֆիկացման և մանկապարտեզի ջեռուցման հարցը:







12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47