ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ նշելով, թե վերջինս մոլորված է, եթե կարծում է, թե ԱԺ-ի խորհրդարանական ուժերը միայն իրեն ծափահարողը պիտի լինեն։
«Եթե կարծում եք, որ Ձեր կողմից առաջարկվող թափթփված օրինագծերի համար պետք է Ձեզ շնորհակալություն հայտնենք, քանզի ներկայանում եք ամենայն հայոց բարեփոխիչ, ապա դուք ինքնահաստատված չեք»,-գրել է Անի Սամսոնյանը:
Պատգամավորը նախարարին կոչ է արել հարգել օրենսդիր մարմինը։
«Այն ընտրված է հինգ տարով, իսկ Դուք որպես նախարար կարող եք այսօր լինել այդ պաշտոնին, իսկ վաղը` չլինել»,-ասել է Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում քննարկվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցը, որը խորհրդարանում ներկայացրեց Արսեն Թորոսյանի տեղակալը՝ Լենա Նանուշյանը։
Անի Սամսոնյանն այդ ժամանակ արձանագրել էր, որ այս օրենքն ակտիվորեն լոբբինգ էր անում հենց Արսեն Թորոսյանը, և ինքն էլ պետք է ներկայացներ այն. «Ուզում եմ հասկանալ, թե որտե՞ղ է Արսեն Թորոսյանը, ի վերջո սա այն օրենքն է, որը նա աշխուժորեն լոբբինգ էր անում, եւ կարծում եմ ԱԺ–ին պատիվ կլիներ, որ նախարարը ներկայացներ այդ օրենքը եւ ոչ թե փոխնախարարը»,– ասել էր Սամսոնյանը։
ԱԺ-ի կողմից օրինագիծն ընդունվել էր, ինչից հետո նախարարը ֆեյսբուքյան իր էջում քննադատել էր դրան դեմ քվեարկած պատգամավորներին։
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03