Ինչո՞ւ է այսքան հարցադրումներով և խնդրահարույց կարգավորումներով նախագիծը կառավարության կողմից ընդունվում ծածուկ և անաղմուկ՝ առանց զեկուցման և առարկայական քննարկումներ ծավալելու։ Այս մասին հայտարարություն է արել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում լուծարվեց այդ նախարարության ենթակայությամբ գործող «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (հղումը, օրակարգի 42-րդ հարց):
Գյումրու տուն-ինտերնատը շուրջօրյա խնամք է տրամադրում տարեց և հաշմանդամություն ունեցող 160 անձի: Ընդ որում՝ տրամադրվող խնամքի ծառայությունների ծախսարդյունավետության ցուցանիշներն այս տուն-ինտերնատում էապես բարձր են, քան նմանատիպ ծառայություններ մատուցող պետական մյուս տուն-ինտերնատներում: Պետական այս կազմակերպությունն էլ լուծարում են, որ խնամքի ծառայությունները պատվիրակեն մասնավորին:
Հնչեցվող նպատակը գոնե բարի է՝ տրամադրվող խնամքի արդյունավետության բարձրացում: Սակայն դրված նպատակի իրականացումն ի սկզբանե խնդրահարույց է՝ մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Նախ՝ որոշված չեն մասնավորին պատվիրակելու համար անհրաժեշտ չափանիշները: Պարզ չի նաև՝ մեր երկրում առկա է՞ նման ծավալի մասնագիտական խնամք տրամադրող ծառայությունների իրական ներուժ ոչ պետական հատվածում: Ճիշտ չէ նաև որոշման հեղինակների հիմնական մոտեցումը, ըստ որի՝ ծառայությունների արդյունավետությունը բացառապես կապվում է տրամադրող կազմակերպության սեփականության ձևի հետ: Այս անհասկանալի մոտեցմամբ ստացվում է՝ եթե պետական է կազմակերպությունը, ապա արդյունավետ չէ և՝ հակառակը: Վստահաբար կարելի է արձանագրել՝ այս մոտեցմամբ շարժվող միջազգային դրական փորձ ևս չկա:
Փաստորեն՝ գործող իշխանությունները նորից անհարկի են շտապում:
Լուծարում են խնամք տրամադրող պետական կազմակերպություն, սակայն այդ որոշումը չի բովանդակում նվազագույն անհրաժեշտ լուծումներ՝ շահառուների հետագա խնամքը կազմակերպելուն վերաբերող:
Մասնավորապես, այդ որոշման 3-րդ կետով նախատեսված է, որ տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությունների և ձևաչափի վերաբերյալ առաջարկ կքննարկի կառավարությունը՝ լուծարումից հետո մեկ ամիս անց: Այստեղ արդեն չեն շտապում՝ բովանդակային գործ կա անելու:
Իսկ խնամքի ամբողջական չափանիշները և գործնական մեխանիզմները ե՞րբ են քննարկվելու և սահմանվելու: Այս հարցերն ընդհանրապես անպատասխան են:
Պակաս կարևոր չէ նաև տուն-ինտերնատում բազմամյա փորձ և ներդրում ունեցող սոցիալական աշխատողների հետագա ճակատագիրը: Տուն-ինտերնատում շահառուներին խնամք են տրամադրում շուրջ 80 աշատողներ, որոնց իրական միջին աշատավարձը կազմում է մոտ 80 հազար դրամ:
Լուծարման որոշման մեջ չկա որևէ անդրադարձ և լուծում՝ տուն-ինտերնատի աշխատողների աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին վերաբերող:
Փաստորեն, սահմանված ընդհանուր կարգով լուծվելու են սոցիալական ոլորտի այս աշխատողների աշխատանքային պայմանագրերը: Նրանք աշխատող աղքատներից կդառնան գործազուրկ աղքատներ: Աշխատանքից կանցնեն սոցիալական նպաստի՝ խորացող սոցիալական իրենց խնդիրներով:
Եվ սա՞ է պետության կողմից որդեգրված՝ սոցիալական ներառական զարգացման իրական մոտեցումը: Սոցիալական պետությունը այսպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորի, որը կարող են ընդօրինակել նաև ոչ պետական կազմակերպությունները:
Ի դեպ՝ որոշման մեջ լիարժեք կարգավորված է լուծարվող տուն-ինտերնատի ավտոմեքենաների հետագա շահագործման հարցը՝ դրանք ոչ թե կկրճատվեն, այլ կտրամադրվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և կհամալրեն նախարարության ավտոպարկը:
Վերջում՝ այսքան հարցադրումներով և խնդրահարույց կարգավորումներով նախագիծը կառավարության կողմից ընդունվում է ծածուկ և անաղմուկ՝ առանց զեկուցման և առարկայական քննարկումներ ծավալելու: ԻՆՉՈՒ՞ …»,– ասվում է հայտարարությունում։
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:49
12:36
12:21
12:04
11:51
11:15
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03