Բիշքեկում զանգվածային անկարգությունների հետաքննման պետական հանձնաժողովը պնդում է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը պատրաստում էր իշխանության բռնազավթում իրեն կալանավորելու հատուկ գործողության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ղրղզստանի հատուկ ծառայությունները օգոստոսի 7-8-ին իրականացնում էին նախկին նախագահ Աթամբաեւի կալանավորման գործողությունը նրա Կոյ Թաշ գյուղի նստավայրում, որը մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա է։ Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ կիրառել են հատուկ միջոցներ։ Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակ են բացել։ Առաջին օրը չի հաջողվել կալանավորել նախկին նախագահին։ Աթամբաեւի կողմնակիցներին գերի են ընկել 6 հատուկջոկատայիններ։ Ուժայինների եւ նախկին նախագահի կողմնակիցների միջեւ բախումները հաջորդ օրը շարունակվել են առավոտվանից, թեեւ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին։ Հատուկ գործողության հետեւանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ։ Մեկ հատուկջոկատային զոհվել է։
«Աթամբաեւը միտումնավոր պատրաստել է երկրում իշխանության բռնազավթում»,- հանձնաժողովի եզրակացությունն ընթերցել է պատգամավոր Թինչթիք Շայնազարովը հինգշաբթի խորհրդարանի նիստում։
Հանձնաժողովի եզրակացությունների համաձայն՝ Աթամբաեւը նախապես պատրաստվել էր զինված հակահարված տալուն իրավապահ մարմիններին՝ կազմակերպելով տարբեր սադրանքներ, այդ թվում հնարավոր մարդկային զոհերով իր կողմնակիցների շրջանում, որոնք պետք է մոբիլիզացնեին մարդկանց՝ իշխանության դեմ հանդես գալու համար։ «Հետագայում նախատեսվում էր բռնի իշխանազավթում՝ զանգվածային անկարգությունների, թալանի ուղեկցությամբ»,- ասել են հանձնաժողովի անդամները։
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:49
12:36
12:21
12:04
11:51
11:15
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03