Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդական ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Ստերջենը խոստացել է պահանջել Լոնդոնից Էդինբուրգին անկախության հանրաքվեի անցկացման օրինական իրավունք տալ՝ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաջողության դեպքում։ Այս մասին նա ասել է ուրբաթ, ձայների հաշվարկման ժամանակ։ ՇԱԿ-ն արդեն ավելի լավ ցուցանիշ ունի, քան 2017-ի ընտրություններում, եւ փորձում է դառնալ Շոտլանդիայի շահերի գրեթե միակ ներկայացուցիչը բրիտանական խորհրդարանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Հիմա մենք մանդատ ունենք Շոտլանդիայի մարդկանց առաջարկելու՝ ընտրել իրենց սեփական ապագան»,- ասել է նա Sky News հեռուսաալիքի եթերում։ «Բորիս Ջոնսոնը ունի Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հանելու մանդատ։ Բայց չունի ԵՄ-ից Շոտլանդիան հանելու մանդատ»,- ընդգծել է Ստերջենը՝ հիշեցնելով, որ 2016 թվականի հանրաքվեի ժամանակ շոտլանդացիները դեմ են քվեարկել Brexit-ին։ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2014 թվականին։ Այն ժամանակ նրա մասնակիցների 55 տոկոսը կողմ է եղել Էդինբուրգի եւ Լոնդոնի միջեւ միության պահպանմանը։ Բայց շրջանում կառավարող ՇԱԿ-ն օգտվել է համաբրիտանական հանրաքվեի արդյունքներից՝ ԵՄ հետագա անդամակցության մասին, որտեղ Շոտլանդիայի բնակչությունը, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, մեծ մասամբ չի աջակցել Brexit-ին։ Այս հանգամանքը առիթ է տվել անկախության նոր հանրաքվեի անցկացման գաղափարի համար, որը Ստերջենը պատրաստվում է կազմակերպել մինչեւ 2021 թվականին շոտլանդական խորհրդարանի ներկա գումարման լիազորությունների ավարտը։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56