ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դամասկոսյան վարդը ներառել Է ոչ նյութական ժառանգության ցանկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են կազմակերպությունը եւ Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը: «Մարախ գյուղում Դամասկոսյան վարդի մշակման մեթոդները եւ ուղեկից արհեստները ներառվել են ոչ նյութական ժառանգության ցանկում»,- ասված Է կազմակերպության մամուլի տեղեկագրում: Գյուղը գտնվում Է Դամասկոսից 65 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ լեռնային տեղանքում: Վարդը եւ դրա ածանցյալներն օգտագործվում են տարբեր նպատակներով. կոսմետիկայի, եթերային յուղերի, դեղորաքի, ինչպես նաեւ մուրաբայի եւ ջեմի պատրաստման համար: Դամասկոսի շուկաներում առանձնահատուկ ժողովրդականություն Է վայելում վարդի ծաղիկներով թեյը, որն, ինչպես պնդում են վաճառողները, բարերար ներգործություն Է ունենում շնչառական համակարգի վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ միայն Մարախ գյուղում սեզոնին հավաքում են շուրջ 60 – 70 տոննա ծաղիկ: Արտադրանքն արտահանվում Է աշխարհի տարբեր երկրներ: Ծաղկման սեզոնն սկսվում Է մայիսին, ամեն տարի անցկացվում Է Դամասկոսյան վարդի փառատոն: Վարդի ծաղիկների վերամշակմամբ զբաղված արտադրողներն իրենց արտադրանքը տարածում են «Դամասկոսյան վարդ. ոսկուց թանկ եւ նավթից հարատեւ» կարգախոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55