Ռիո-2016-ի հունահռոմեական ոճի ըմնբշամարտի 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Միհրան Հարությունյանը «В Контакте»-ի իր էջում գրել եզրափակիչը մրցավարի պատճառով անարդարացիորեն պարտվելու մասին և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին: Ներկայացնում ենք 27-ամյա մարզիկի գրառումը որոշ կրճատումներով: «Ավարտվեցին XXXI-րդ Օլիմպիական խաղերը: Չեմ կարողանում կողմնորոշվել ինչից սկսել, բայց առաջինն ինչ կուզեի ասել, դա խորհին շնորհակալությունն է բոլոր այն մարդկանց, որոնք չխուսափեցին Ռիո-2016-ի եզրափակչում իմ գոտեմարտի շուրջ կարծիք հայտնել: Շնորհակալ եմ ձեր ահռելի աջակցության համար: Շնորհակալ եմ, որ հենց սկզբից ինձ հետ էիք և հիմա էլ շարունակում եք լինել: Իմ ազգի կողմից ահռելի աջակցություն եմ զգում: Նույնը նաև ամբողջ աշխարհի տարբեր ազգությունների ու հավատքի մարդկանց կողմից: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է բարձրանալ օլիմպիական պատվանդան, լսել իր երկրի օրհներգն ու տեսնել իր երկրի դրոշի բարձրացումը. ես բացառություն չեմ: Իմ ողջ կյանքի ընթացքում օլիմպիական այդ բարձրունքի եմ ձգտել: Այդ ծանր ճանապարհի համար ահռելի ուժ է ներդրվել: Ես ապրել ու երազել եմ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորության մասին, և այդ երկար սպասված պահը վրա հասավ: Ռիոյի ճանապարհին իմ նկատմամբ շատ անարդարություններ եղան: Բայց որքան էլ ինձ համար ցավալի ու վիրավորական էր, համբերություն ունեցա ոչինչ չձեռնարկել, որովհետև Ռիո-2016-ի սպասումով էի: Հույս ունեի, որ անարդարությունների ժամանակները վաղ թե ուշ անցյալ կդառնան: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ և ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չէի կարողանում զսպել ինձ: Շատ դժվարությունների միջով եմ անցել, իմ հարազատներին 150-ից ավելի օր չեմ տեսել, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: Հյուծիչ մարզումները, քաշի վերահսկումը, վնասվածները, իմ թիմի աշխատանքը, հույսերը, ընտանիքս ու ազգիս համբերությունն ուղակի գողացվեց… Միթե՞ ողջ մարզական աշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ոչ միայն ինձ. շատերներն են զրկվել իրենց արժանի մրցանակներից: Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից, որովհետև ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ պետություններ: Բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք: Ցանկանում եմ նաև շնորհավորել իմ ընկերոջն ու թիմակցին՝ Արթուր Ալեքսանյանին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաև մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին արծաթե մեդալներ նվաճելու առթիվ: Յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալիս պայքարում էի ոչ միայն իմ անունի, այլ նաև իմ հայրենիքի ու ընտանիքիս համար, որոնք մինչև վերջ աջակցել են ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը: Իմ հարազատների ցավն ամեն ինչ խլացնում է… Հ.Գ. Պետք չէ վիրավորել սերբին (Դավոր Շտեֆանեկ), նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Մենք նրա հետ արդեն մեկ ամբողջություն ենք կազմում: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32