Twitter ամերիկյան ընկերության ղեկավարությունը ներդրում կանի սոցիալական ցանցերի ապակենտրոնացված աշխատանքի ստանդարտի մշակման մեջ: Այդ մասին դեկտեմբերի 11-ին Twitter-ի իր էջում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին։
«Twitter-ը ներդրում կանի մշակողների ոչ մեծ խմբում, որը բաղկացած է հինգ ճարտարապետներից, ինժեներներից եւ դիզայներներից, որոնք կզբաղվեն սոցիալական ցանցերի համար բաց ու ապակենտրոնացված ստանդարտի ստեղծմամբ»,-գրել է Դորսին:
Դրա աշխատանքի սկզբունքը տեսականորեն հիմնված է այն բանի վրա, որ օգտատերերի տվյալները պահպանվում են այնտեղ, որտեղ հարմար է նրանց իրենց, այլ ոչ թե մեկ սերվերում, որն անայլընտրական կարգով տրամադրում է այս կամ այն սոցիալական ցանցի ղեկավարությունը: Դորսին ընդգծել է, որ, նման ստանդարտի հայտնվելով, Twitter-ը կդառնա առաջին սոցիալական ցանցերից մեկը, որոնք կմիանան դրան: Դորսիի խոսքով՝ նախագիծը կոչվելու է Bluesky. ներկայում ընթանում է մշակողների որոնում, որոնք պատրաստ կլինեն աշխատել դրանց վրա:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ նման ստանդարտի ստեղծումը կարող է երկար ժամանակ պահանջել: Սակայն, Twitter-ի ղեկավարի խոսքով, մշակման գործընթացի գործարկումն անհրաժեշտ է՝ նկատի առնելով այն դժվարությունները, որոնց սոցիալական ցանցերը կարող են բախվել մոտ ապագայում, եթե շարունակեն աշխատել կենտրոնացված կարգով՝ յուրաքանչյուրն իր սեփական սերվերի շրջանակում: Twitter-ն օգտատերերին թույլ է տալիս համառոտ հաղորդագրություններ փոխանակել, կազմակերպել հարցումներ, հրապարակել նկարներ ու տեսահոլովակներ: Ծառայությունն ստեղծվել է Ջեկ Դորսիի, Նոա Գլասի, Էվան Ուիլյամսի եւ Բիզ Սթոունի կողմից: Առաջին հաղորդագրությունը Twitter-ում հրապարակվել է 2006 թվականի մարտի 21-ին: Ամեն օր ծառայությունում զետեղվում է շուրջ 500 մլն թվիթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44